‹‹Հարցերը միայն քաղաքական չեն եղել››

Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:
Անդրադառնալով այս առնչությամբ հարցին՝ ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Մեկնաբանություն անել չեմ ուզում: Բայց այդ հանդիպումը դրական եմ գնահատում: Այժմ վիճակը ծանր է››: Արամ Կարապետյանն ընդգծեց՝ ամեն ինչին միայն քաղաքական հայացքով պետք չէ նայել:
‹‹Հարցերը միայն քաղաքական չեն եղել: Ես այդպես եմ կարծում: Մարդկային խնդիրներ էլ կարող են լինեն: Ոչ մեկս հստակ չգիտենք՝ ինչ են խոսել: Ձեռնպահ կմնամ մեկնաբանություն անելուց: Ամեն դեպքում՝ շեշտեմ՝ այսպիսի հանդիպումները մեծ օգուտ կտան հարցի կարգավորմանը››, – ընդգծեց Արամ Կարապետյանը: