02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ուորլիքը պատասխանեց հայ լրագրողների հարցերին

«Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում», – այսօր Երևանում անդրադառնալով լրագրողների դիտարկումներին՝  ասաց  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի նախագահը խուսափեց հստակ գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած անմարդկային քայլերին: Միայն շեշտեց՝ ջանք չեն խնայի, որ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը վեր հանվեն:

«Մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկյացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները ճշտելու համար: Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում՝ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց Ուորլիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ