14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Ղարաբաղը մենք ենք». Երևանում դիմավորեցին ՄԽ համանախագահներին

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների, հատկապես՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի իրականացրած աշխատանքների դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները լուռ անցան  հավաքված ցուցացարների կողքով, անխոս մտան շենք:

Համանախագահներից միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի ակնթարթ կանգնեց, նայեց հավաքվածներին, ապա հապշտապ մտավ ԱԳՆ շենք:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ղարաբաղը մենք ենք», «Ամոթ»,  «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է»: Ադրբեջանի սանձազերծած քառօրյա րղատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս րդահը որեւէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ: Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության եւ հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ եւ ադրբեջանական կողմի գործողությունների մեջ, հայտարարում են արդարության պահանջով համանախագահներին դիմավորելու եկած ՀՀ քաղաքացիները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ