26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում հայտնված հայ երիտասարդն այսօր կվերադարձվի Հայաստան. APA.az

Ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադարձվի Հայաստանին: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի զինծառայողների, գերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ այժմ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը […]

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը տեղյակ չէր, թե ինչու հայկական պատվիրակությունը չմեկնեց Բաքու /վիդեո/

Բաքվում կայացած  ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի 2014թ. նիստին Հայաստանը չմասնակցեց: Պաշտոնական Բաքուն արգելել էր: Թե ինչու  ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին դժվարացավ պատասխանել, դա պայմանավորելով տեխնիկական խնդիրներով: Նրան  ոչինչ հայտնի չէր փաստացի արգելքի մասին: Սինայսկու խոսքով, ԱՊՀ ձեւաչափում կա որոշակի կարգ, կանոնադրություն, որին համապատասխան էլ տեղի է ունենում […]

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը: Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն […]

Հերթական դիվերսիան ԼՂՀ սահմանում. հակառակորդը ունի 3 զոհ եւ 6 վիրավոր

    Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը:    Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` […]

Ականի պայթյունից ադրբեջանցի 3 զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` երեկ, ժամը 22.30-ի շրջաններում Ֆիզուլիի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 6 զինծառայող, գրում է РИА Новости-ն։ Զոհերից մեկը կապիտան է, իսկ մնացած զոհերն ու վիրավորները՝ շարքայիններ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների համադաշնության պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման եւ խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ։

Բուենոս Այրեսում կհիշատակեն Հայոց Ցեղասպանությունը

Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես “20-րդ դարի առաջին ցեղասպանության օր” հիշատակելու վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը եւ Պաբլո Պերեյրան: Օրենսդիր մարմինը նաեւ հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր […]

Թուրքիան պատրաստ է գրկաբաց ընդունել քեսաբահայերին/վիդեո/

“Քեսաբի դեպքերց արդեն բավականին օրեր են անցել և բնականաբար այս ընթացքում շատ ինֆորմացիա գնաց և թվում է՝ այլևս ինչ որ բան ավելացնել հնարավոր չի: Սակայն դիտարկումներ անելու համար մի շարք նյութեր են հավաքվել: Անդրադառնանք Ահմեդ Դավիթողլուի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան պատրաստ է գրկաբաց ընդունել քեսաբահայերին…”,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի դիտարկմամբ […]

Սահմանին կանգնած են մարդիկ, ովքեր անցել են մարտերի միջով. ԼՂՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանեց/վիդեո/

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Արցախի սահմանների պաշտպանվածությանը: Թովմասյանը հավաստեց, որ սահմանապահների ոգին ամուր է և ինչպես ժամկետային զինծառայողներն են պատրաստակամ, այնպես էլ պայմանագրային պրոֆեսիոնալ սպայական կազմը: “Սահմանին կանգնած են մարդիկ, ովքեր անցել են մարտերի միջով: Կան մարդիկ, ովքեր պարգևատրվել են մարտական խաչ առաջին կամ մարտական խաչ երկրորդ շքանշաններով”,-նշեց ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի