16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված չի

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն “Արմենպրես” լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը  Հարց. Արդյոք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջեւանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով:  Պատասխան. Առանձնապես` ոչ:  Հարեւան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության […]

Կխեղդի թուրքին. սահմանամերձ գյուղի բնակչուհին /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում է բնակվում 67-ամյա Ալվարդ Մխիթարյանը: Գյուղում բոլորը գիտեն, որ հյուրասեր ու հայրենի երկրից կառչած կին է Ալվարդ տոտեն: “Ամբողջ կյանքում աշխատել է: Սովետի ժամանակ ծխախոտի դաշտեր է մշակել ու հերոս կին է…երբեք չի թողնի իր օջախն ու գյուղը”,-նրա մասին պատմեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Ալվարդ Մխիթարյանը գյուղապետի մոտ էր եկել […]

Հայ ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել

ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է  ՀՀ արտաքին գործերին նախարարությունը՝ վկայակոչելով,  Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկությունները: Նշենք, որ երեկ,՝ օգոստոսի 17-ին, ժամը 17-ի սահմաններում, Հայաստանից Ռուսաստան մեկնած ավտոբուսը Բուդյոնովսկի շրջանի տարածքում վթարի էր ենթարկվել: Հայաստանի համարանիշերով ավտոբուսում գտնվել է 20 ուղեւոր եւ […]

Թուրքիայի դեսպանատան վրա հայ է կրակել

Ինչպես տեղեկացնում է  “Մոսկովսկի Կոմսոմոլեց”-ը, Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը ազգությամբ հայ է: Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 18-ի գիշերը “Դոբրի լես” ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով կրակել է Թուրքիայի զինանշանի ուղղությամբ եւ երկու  փամփուշտ ուղիղ նշանակետին է դիպել: Տեսախցիկներով պարզվել է Արթուր Միրզոյանի գտնվելու վայրը եւ ոստիկանությունը նրան ձերբակալել է: Ինքը ձերբակալված […]

Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանագծում

Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Դեհլորան քաղաքից 38 կմ արեւելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.690 եւ արեւելյան երկայնության 47.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժին հաջորդել է […]

Հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով` ինքս ասել…բաց նամակ Ադրբեջանի նախագահին

Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին: Այն ներկայացնում ենք որոշակի խմբագրմամբ:   “ԲԱՑ ՆԱՄԱԿ` Իլհամ Հեյդարովիչ Ալիեւին. հարգելի պարոն. թերեւս այլ առիթ չի լինի, քեզ հիշեցնելու ու շնորհակալություն հայտնելու համար… եւ այպես` քանի որ ձեզ չեն ասում, ինչ պետք է իմանաս, հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով` ինքս ասել… 1.դուք այդպես […]

Իտալիայի ԱԳՆ-ն նոր հայտարարությամբ փաստացի հրաժարվում է Իտալիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ադրբեջանական կողմի հրապարակած տեքստից

Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան եւ Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել Համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով: Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամ է Իտալիան եւ անվերապահ կիսում […]

ԱՄՆ պետքարտուղարությունը իր մտահոգություն է հայտնել գերեվարած հայ երիտասարդի մահվան փաստով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը,  ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը մահացել է “սուր սրտանոթային անբավարարությունից”:  “Միացյալ Նահանգները խորապես մտահոգ […]

“Սարմե Գրուպ”-ի ռուս գործընկերները համոզված են, որ գնային քաղաքականությունը կփոխվի

Հայտնի “ՏեխնոՆիկոլ” ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ “Սարմե Գրուպ”-ի բոլոր աշխատակիցները ամռան այս շոգին մասնակցեցին մեկօրյա սեմինար-վարժանքի: Ի դեպ, ընկերությունը զբաղվում է տանիքապատման նյութերի, պոլիմերային թաղանթների` հարթ տանիքների համար, ջերմամեկուսիչ նյութերի, բիտումային կղմինդրերի ներմուծմամբ, ինչպես նաեւ կատարում է շինարարական բազմապրոֆիլ աշխատանքներ:   “ՏեխնոՆիկոլ”-ի տեխնիկական մասնագետ Եվգենի Շպաչուկը ներկայացրեց  ոլորտի վերջին նորամուծությունները, աշխատանքային նոր պահանջները:  “Սարմե Գրուպ”-ի ռուս […]

Հրադադարը խախտվել է 60 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը եւ շփման գծի ողջ երկարությամբ շարունակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի