16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ եւ ՀՀ Նախագահները այցելել են ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ եւ ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:Նախագահները եղել են ՛՛Սարտիս՛՛ իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված ՛՛Գրեյթ փարթներշիփ՛՛ ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության […]

Թուրքիան ու Ադրբեջանը միասին կպայքարեն հորինված “Հայոց ցեղասպանության” դեմ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն ադրբեջանական APA գործակալությանն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ կպայքարի “հորինված “Հայոց ցեղասպանության”” դեմ, տեղեկացնում է АПА-ն: “Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես այնքան ջանք կգործադրեմ դրա համար, որքան Ադրբեջանի արտգործնախարարը: Մենք մեր ուժերը կհամադրենք բոլոր հարցերում”,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը: Այն իր մեջ կընդգրկի փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին /DCFTA/, տեղեկացնում է apsny.ge-ն: Փաստաթղթի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս կազատվեն մաքսային սակագնից։

Սերժ Սարգսյանը Արցախում է

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երեկ՝ օգոստոսի 31-ին, մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին կայանալիք Արցախի անկախության տոնակատարություններին:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է

 Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթեւեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:  Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են […]

Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենատի կայացրած որոշումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունում է Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: ՛՛Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս  նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և […]

Նալբանդյանն Էրդողանին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևանում գտնվելու հրավերը

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, […]

Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձեւը: Սենատի որոշմամբ  բանաձեւը ներկայացվելու է  ԱՄՆ կոնգրեսին եւ նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Բանաձեւը սենատին ներկայացրել էր սենատոր Քեւին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածքը հայկական է […]

Մեկ օրում՝ 400 կրակոց

Ըստ  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

“Մեր թոթի արաղը դեղ ու դարման ա….”/վիդեո/

“Հա դե լիտրը 5 հազար դրամ ա, տարբերություն չկա, որտեղից ես գնում օղին “,-Արցախում ասացին մեզ, երբ ցանկացանք թթի օղի գնել: “Բայց Երեւանում էլ է այդ նույն գինը”,-հակադրձեցինք: “Բա մեր թոթի արաղը դեղ ու դարման ա, անգինն ա”,-իրենց ապրանքը շարունակեցին գովաբանել արցախցիները: Henaran.am-ի զրուցակիցը նշեց, որ թթի օղիով տարեկան 1,5-2 մլն դրամի եկամուտ է ունենում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի