17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Շամշյանը՝ Սերժ Սարգսյանին, Henaran.am-ը՝ Շամշյանին /ֆոտո/

Արցախի անկախության տոնին Հայաստանի երեւելի դեմքերը Ստեփանակերտում էին: Այստեղ էր նաեւ դեմքերին աչալուրջ հետեւող Գագիկ Շամշյանը, ում այս անգամ ֆիքսել է Henaran.am-ի  ֆոտոխցիկը: Լուսանկարներն՝ առանց մեկնաբանության:

Ուկրաինայի իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն փոխվի. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայւոմ տիրող իրավիճակի պատճառով Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությունը, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն։  “Մեր ընկեր եւ գործընկեր Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում կան բարդություններ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեր ուղղությունը կփոխվի”,-  ասել է նա` նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները […]

Շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ.բնապահպանության նախարար

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ   “Անկախ Արցախի սիրելի ժողովուրդ,    Շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: 23 տարի առաջ Արցախի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը, որը դարձավ անկախ պետականության կերտման դժվարին ճանապարհի մեկնարկը: Արցախցին արդարացիորեն հաղթեց իրեն պարտադրված պատերազմում՝ […]

Արցախը նշում է անկախության տոնը.երկու նախագահները հարգեցին զոհերի հիշատակը/լրացված, ֆոտո, վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ցնծում է: Արցախի անկախության օրը հպարտություն ու հաղթանակի բերկրանք բերեց ողջ հայությանը: Տոնի առիթով Արցախում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերածննդի հրապարակից հանդիսավոր նախագահը պաշոտնատար անձանց, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի, զինվորականների, հյուրերի եւ արցախցիների հետ քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի […]

Ոչ մի ղարաբաղցի երբեք իրեն չի պատկերացնի Ադրբեջանի կազմում. Է. Մինասյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման 23-րդ ամյակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում՝ իբրև մարզի կամ այլ միավորի տեսքով, միշտ պահել է իր դիրքն անկախ իրավիճակից: Ըստ Մինասյանի՝ 1991 թ-ի աշնանը անկախության հռչակումը […]

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վարչապետին

  Հարգարժան պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի […]

Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար. Ս. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Սիրելի՛ արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի