16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Երկու օրում հրադադարը խախտվել է 80 անգամ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին եւ 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) Բյուրականի բանակավայր, որտեղ ս.թ. օգոստոսի 18-ից հերթական համահայաստանյան բանակումին մասնակցում է 12-17 տարեկան ավելի քան 300 սկաուտ, ինչպես նաեւ արդեն երկրորդ տարին “Խաղաղության սուրհանդակներ” նախագծում ընդգրկված՝ Հայաստանի տարբեր մարզերի սոցիալական խնամքի հաստատությունների երեխաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է բանակումին մասնակցող սկաուտներին, շրջայց կատարել բանակավայրի տարածքում, […]

Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երեւանից: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:  ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը :

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության Նախագահը ցանկություն […]

ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը /ֆոտո/

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

 Երկարատեւ եւ հորդառատ անձրեւների հետեւանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:    Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի եւ […]

Յուրի Վարդանյանը հանձնեց Վրաստանի նախագահին

Oգոստոսի 20-ին Թբիլիսիում` Վրաստանի նախագահի նստավայրում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին` Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան եւ համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի