16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վթարված իրանական օդանավի մեջ հայեր չեն եղել

Ըստ Հայաստանի արտաքին գործերի մամուլի ծառայության հաղորդագրության, նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի առավոտյան Թեհրանի մայրաքաղաքի “Մեհրաբադ” օդանավակայանի շրջանում վթարի էր ենթարկվել “Iran-141” ինքնաթիռը, որի մեջ եղել է  40 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Որպես վթարի պատճառ նշվում է շարժիչի խափանումը: Ականատեսները պատմել են,թե ինչպես […]

Հրադադարի խախտման դեպքերի նվազում է արձանագրվել

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայության,  առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան […]

Ավիավթար Թեհրանում

Ըստ  ria.ru-ի, օգոստոսի 10-ին,  Թեհրանի “Մեհրաբադ” օդանավակայանի մոտակայքում ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել : Վթարը տեղի ունեցել է տեղական ժամանակով 9.18-ին: Գործակալության տվյալներով՝ Taban Airlines ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից ուղղվում էր Տաբաս իրանական քաղաք: Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ մահացել է 40-ից ավելի մարդ, ինքնաթիռում եղած ուղեւորներից ոչ մեկը կենդանի չի մնացել: Ավիավթարի պատճառը այս պահի դրությամբ […]

BBC -ն ծաղրել է Հեյդար Ալիեւին

BBC լրատվական գործակալության twitter-յան էջը եւս ծաղրանքով անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտրած գերժամանակակից մեթոդին: Վերջինս իր twitter-ում գրել էր, որ “պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն 1-ին փուլը եւ 2-ը կարող է սկսվել”: BBC լրատվական գործակալության twitter-յան էջը տեղադրելով Ալիեւի նկարը գրել է՝ “Նախագահ, որը պատերազմ է հայտարարել Twitter-ում” գրառմամբ:  Նշենք, որ […]

Ալիեւը հիստերիայի մեջ է

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դիմել է ժողովրդին, կոչ անելով կամավորական սկզբունքներով միանալ ադրբեջանական բանակին եւ գնալ շփման գիծ: Այս հայտարարությունը Ալիեւն արել է այն բանից հետո, երբ, հայկական մի քանի հարյուր կամավորներ առանց որեւէ խնդրանքի դիմել են Հայաստանի պաշտպանության նախարարին՝ թույլատրելու մեկնել շփման գիծ: Հիշեցնենք, որ մինչ Ալիեւը խնդրում է […]

Պուտինն ու Ալիեւը քննարկել են ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման ընթացքում ՌԴ  եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը, ըստ ռուսականլրատվամիջոցների, առաջարկել է քննարկել ԼՂՀ հակամարտությանն առնչվող “վաղեմի հարցը”: Ալիեւը իր հերթին համաձայնվել է՝ նշելով, որ հարցը […]

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները եւս մեկ անգամ շեշտել […]

Ալիեւը Սոչիում պիտի բացատրի արկածախնդրությունը

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախեւառաջ նախագահ Ալիեւը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության եւ իր այլատյաց հռետորաբանության իմաստը”:

Սերժ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն վա՞ղը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Նովրուզ Մամեդովը  twitter-ի  իր էջում գրել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Սերժ Սարգսյանն ու  Իլհամ Ալիեւը կհանդիպեն վաղը՝ օգոստոսի 10-ին: Մամեդովն նաեւ գրել է, որ դա կախված կլինի Հայաստանի նախագահի կառուցողական մոտեցումից: Մամեդովը նաեւ նշել է, որ հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության հարթեցման մոտեցումները  Ըստ նույն աղբյուրի, այսօր կայանալիք Պուտին-Ալիեւ հանդիպմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի