ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հարցազրույցը /վիդեո/
Արցախի հեռուստաընկերության հարցերին պատասխանել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Տեսանյութը այստեղ:
Արցախի հեռուստաընկերության հարցերին պատասխանել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Տեսանյութը այստեղ:
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվել հանդիպել “առաջին իսկ հնարավորության դեպքում”` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար: “Հայաստանի Հանրապետությունը եւս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը հստակ իրավական պարտավորություններ […]
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՐՄԵՆՊՐԵՍՍ-ի խնդրանքով անդրադարձել է ադրբեջանական դիվերսիոն փորձերին: Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը: Պատասխան. Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են […]
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ […]
ԼՂՀ ՊԲ-ի տարածած տեսանյութում ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ: ՊԲ զինծառայողը անզեն հարձակվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին,ձեռնամարտ սկսել և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Դիտեք տեսանյութը:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ, www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում մինչեւ դեկտեմբեր կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, […]
azatutyun.am կայքը գրում է. Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ամիս ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից […]
Առաջին անգամ Հայաստան այցելած ամերիկահայ լրագրող Ջուլիեթ Փեննինգթոնը տպավորված է իր պապերի երկրով:Նա Հայաստան է եկել կրտսեր որդու հետ, եկել է տեսնելո մորական կողմից՝ պապերի երկիրը: Չնայած Ջուլիեթի հայրական գեները բրիտանական են, բայց նրա հավաստմամբ nա իրեն ավելի շատ հայ է համարում: Երեկ, հայ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ Փեննինգթոնը հնարավորություն ունեցավ զրուցել լրագրողների հետ […]
Օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ […]
Քաղաքագետ, ՛՛Կովկասի՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չի համարում: ՛՛Այն նախապես պլանավորված չէր, առաջացել է կենցաղային հիմքի վրա, սակայն հետագայում մեկնաբանվեց՝ որպես էթնիկական կոնֆլիկտ՛՛,-այսօր այս թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Մինասյանը: Միաժամանակ նա չի գտջնում, որ այս միջադեպը որևէ բացասական ազդեցություն կունենա հայ-վրացական հաաբերությունների վրա: Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար […]






























