17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

 Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր է ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում իր  վարած “ԿամԱԶ”-ով բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի: Վթարի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ:

Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին: Հարությունյանը  դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման, պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:

Իր վերջին խոսքում Հրաչյա Հարությունյանը խորապես զղջացել էր  պատահածի համար եւ ցավակցեց այս ողբերգական իրադարձության հետ կապված մարդկանց:

 Հարությունյանին նաեւ դատապարտել են 1 տարվա փորձաշրջանի, արգելել պատիժը կրելուց հետո 3 տարի մեքենա վարել:

Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատավամիջոցները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ