15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսական պրիմադոնան հիացրեց եւ հուզեց բոլորին /վիդեո/

Հուլիսի 25-ը Յուրմալայում անկացվող “Նոր ալիք” երգի փառատոնը մրցութային չէր: Օրը նվիրված էր ռուսական բեմի պրիմադոնա՝ Ալլա Պուգաչովային: Համերգի վերջում մի քանի երգ կենդանի ձայնով կատարեց Ալլա Պուգաչովան: Ինչպես միշտ նա գերեց եւ հուզեց բոլորին: Ի դեպ, վերջին երգի ժամանակ Պուգաչովան սրբում էր արցունքները: Դիտեք նաեւ տեսանյութը:

Վանում արդեն հայատառ ցուցանակներ կան

Վանի Էդրեմիթ շրջանում տարբեր լեզուներով, այդ թվում` նաև հայերենով ճանապարհային ցուցանակներ են տեղադրել` գրում է ‘’Ակօս’’-ը:   Էդրեմիթի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ շրջանի մուտքն ազդարարող վահանակի վրա գրվելու է թուրքերենով, քրդերենով, հայերենով և անգլերենով:  ‘’Քուրդ ժողովուրդն իր պատմության ընթացքում համատեղ ապրել է Անատոլիայի փոքրամասնություններից հայերի հետ և պատմական, մշակութային, հավաքական համախմբվածություն ենք ունեցել: 1915թ.-ին հայերի տեղահանությունից առաջ Էդրեմիթում շատ […]

Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ

Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 21-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ։ Նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։ Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի մի շարք աշխատակիցներին հանձնել […]

Իսրայելցի նախարարը էրդողանին հիշեցրել է 1915 թվականը

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի ‘’ցեղասպանության’’ մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը։ Սա պատասխանն է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ Թուրքիայի վարչապետը դատապարտել […]

Նախիջևանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:17-ին, Նախիջևանից 19 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ: Զոհեր և ավերածություններ չկան: 

Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխել Արցախի բարերարի խափանման միջոցը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:  Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լեւոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի եւ Հայաստանի զարգացմանը: Artsakh Today մամուլի կենտրոն

Մինչ տարվա վերջ Հայաստանում կանցկացվի հայ-ուկրաինական ժողով

”Մենք պլանավորել ենք մինչ տարվա վերջ Հայաստանում անցկացնել հայ-ուկրաինական ժողով, որի ժամանակ կճշտվեն մեր պետությունների տնտեսական համագործակցության մանրամասները` հաշվի առնելով Եվրասիական Միության գործոնը”: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Նա ասաց, որ երկու երկրները միշտ էլ հետաքրքրել են միմյանց թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային առումով: Սրա վառ ապացույցը, ըստ դեսպանի, […]

Արցախում մեքենա է պայթել ականի վրա. Արմավիրի քաղաքապետի վիճակը ծանր է. shamsyan.com

Ըստ shamshyan.com-ի քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Վիլիս” մակնիշի ավտոմեքենան , ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետեւանքով 1 հոգի մահացել է, եւ կան վիրավորներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երեւան, իսկ մահացածը […]

Ըստ Ադրբեջանի, Հայաստանը չի մասնակցելու ‘’Արևելյան գործընկերության’’ արտգործնախարարների հանդիպմանը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է Եվրամիության ‘’Արևելյան գործընկերության’’ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը: Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Էլմար Մամեդյարովը մեկնել է Բրյուսել, որտեղ վաղը` հուլիսի 22-ին, կայանալու է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի արտգործնախարարների և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը: Հաղորդագրության մեջ չի նշվում Հայաստանի ներկայացուցչության մասին, սակայն ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ […]

Արցախի Վանք գյուղը ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ  Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ.  “Հարգելի պարոն Հայրապետյան, Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի