18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քույրերին բռնաբարել են եղբոր աչքի առաջ. ամերիկահայ լրագրողը վերապրում է Ցեղասպանությունը /վիդեո/

Առաջին անգամ Հայաստան այցելած ամերիկահայ լրագրող Ջուլիեթ Փեննինգթոնը տպավորված է իր պապերի երկրով:Նա Հայաստան է եկել կրտսեր որդու հետ, եկել է տեսնելո մորական կողմից՝ պապերի երկիրը: Չնայած Ջուլիեթի հայրական գեները բրիտանական են, բայց նրա հավաստմամբ nա իրեն ավելի շատ հայ է համարում:

Երեկ, հայ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ Փեննինգթոնը հնարավորություն ունեցավ զրուցել լրագրողների հետ և նրանց կետ կիսվել ժամանակակից լրագրության տեսական պատկերացումներով:

Փեննինգթոնը հանգամանորեն անդրադարձավ ցեղասպանության թեմային: Նա նշեց, որ ինքը գիրք էգրում, որտեղ կարտացոլվեն 1915 թվականի դաժան իրադարձությունները.”Պապիկիս երկու քույրերին՝ եղբոր աչքի առաջ բռնաբարել են…ես այդ մարդկանց արյունից եմ, ո՞նց մոռանամ իմ հարազատներին: Իմ գրքի հիման վրա կարծում եմ առաջիկայում ֆիլմ կնկարահանվի”,-ասաց լրագրողը:

Ջուլիեթ Փեննինգթոնը երկար տարիներ աշխատում է “Բոսթոն Գլոբ” օրաթերթում, որի խմբագիրը նրա ամուսինն է: Նա նաև լրագրություն է դասավանդում համալսարանում: Եւ կարևորագույն բանը, որը երբեք չի վրիպում նրա ուշադրությունից դա ուսանողների ազգանվան վերջին տառերն են, քանի որ հաճախ է դասավանդում հայերին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ