17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կընդունվի. Սերժ Սարգսյանը հայտարարեց

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի […]

Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից՝ դա իր վերջն է. ԱՍԱԼԱ-ի Վազգեն

Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դավադիր գոծողությունները ի՞նչ նպատակ են հետապնդում, ո՞րն է հարցի լուծումը: ԱՍԱԼԱ-ի մարտիկ, “Վան” գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը միայն մի պատասխան ունի.”Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից դա իր վերջն է,  լավ կլինի այսօր համաձայի հայերի հետ, որ ավելորդ հողեր չվերցնեն հայերը”,-նշեց Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը կարծում է, որ Ադրբեջանը “գլխին տալու” […]

Էրդողանը նախագահական նստավայրը կտեղափոխի նոր շենք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է նախագահի նստավայրը Չանքայա պալատից տեղափոխել այլ վայր, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանը տեղեկացրել է, որ դեռ մի որոշ ժամանակ կշարունակի բնակվել Չանքայայում: Հետագայում նախատեսվում է նստավայրը տեղափոխել նոր կառուցվող շենք, որը պետք է տրվեր կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը: Էրդողանը նշել նաև, որ […]

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ողջունում է Կալիֆորնիա նահանգի Սենատի բանաձեւը

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ս.թ. սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը  «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»: Հայտարարությունում, […]

Կասկած չկա /վիդեո/

10 տարի Արցախը ղեկավարած, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կարծիքով, անկախությունից 23 տարի անց էլ Արցախը գոյատեւման մարտահրավեր դեռ ունի, քանի որ պատերազմը չի ավարտվել: “Պատերազմը տեղափոխվել է այլ ոլորտ՝ քաղաքական ու տնտեսական դաշտ: Ես հավատում եմ վերջնական մեր հաղթանակին”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արկադի Ղուկասյանը: Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար. Էրդողան

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ը, տեղեկացնում է Trend.az-ը։ Էրդողանը նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար:

Թուրքիան եւ նորաստեղծ Իսլամական պետությունը. ի՞նչ վտանգ կա Հայաստանին

Երեկ իսլամական պետության զինվորականները հերթական ամերիկացի լրագրողի սպանության տեսանյութը հրապարակեցին: Հիշեցնենք, Իսլամական պետությունը, ինչպես այն անվանում են արևելյան մամուլում, փաստացի իրեն հռչակել է խալիֆայություն: Այն գտնվում է Իրաքի եւ Սիրիայի սահմանային տարածքում : Արեւելագետների փաստմամբ՝ այն եղել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված ծրագիր՝ Բաշար Ասադի իշխանության դեմ: Արևելագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Խալիֆայությունը ավելի վաղ […]

Նախկին նախագահի նկատմամբ միջազգային հետախուզո՞ւմ կհայտարարվի

Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթեր է ուղարկել “Ինտերպոլ”, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Վրաստանի Գլխավոր դատախազության իրավաբանական վարչության ղեկավար Իրակլի Չիլինգարաշվիլին հայտարարել է, որ “Ինտերպոլն” արդեն քննարկում է վրացական կողմի հայցը, սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ ու ինչ որոշում կկայացվի: Հարկ է նշել, որ ավելի վաղ Սահակաշվիլիի նկատմամբ ներվրացական […]

Հայաստանի եւ Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։   Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը: Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել […]

՛՛Կյանքը կտա ղարաբաղցին՛՛ /վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Արցախի անկախության օրը ՀՀ եւ Արցախի նախագահները քայլերթով անցնում էին Ստեփանակերտի փողոցներով, մի շենքի մոտ տեսնելով նրանց՝ վերջին հարկի բալկոնից սկսեցին երգել` ”Կյանքը կտա ղարաբաղցին….”: Շարունակությունը` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի