17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ահաբեկիչները պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը ականապատել եւ պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։

Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. “Մեծարգո Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի […]

Մահացել է Արցախի նախագահին ուղեկցող ոստիկաններից մեկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցող, վթարի ենթարկված ճանապարհային ոստիկաններից մեկը մահացել է հիվանդանոցում: Նշենք, որ դեպքը պատահել է երեկ՝  սեպտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում: Ոստիկաններն աշխատել են Արցախի ճանապարհային ոստիկանությունում: Դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը:  

“Մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է”

Եվրախորհրդարանի կայքում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւի առաջարկ է հրապարակվել: Բանաձեւի առաջարկում նշվում է, որ վերջին մի քանի տարում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է, վերջին ամիսներին իշխանությունների կողմից խոշոր ճնշումների թիրախ են հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու լրագրողները: Առաջարկում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ վերացնել բռնությունները, շեշտվում է մասնավորապես ազատազրկված հայտնի իրավապաշտպան Լեյլա […]

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանն աշխատելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ԱՄՆ-ի Սենատը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պատշտոնում հաստատել է նախագահ Բարաք Օբամայի կողմից  ներկայացված Ջոն Բասսի թեկնածությունը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Միլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ կողմ ենքվեարկել 100 սենատորներից 98-ը, որոնց թվում է եղել նաևհայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Նորանշանակ դեսպանը, իր թեկնածության առաջադրումիցհետո Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեումպատասխանելով սենատորների հարցերին, հայտնել էր, որ աշխատելու է Իսրայելի,Հայաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ermenihaber.am

Ի՞նչ կտա Շոտլանդիայի անկախացումը Արցախին

“Շոտլադիայում այս գործընթացը սկսել է ոչ այն ժամանակ, երբ Հայաստանում իմացան դրա մասին, այլ արդեն 300 տարուց ավել, և այդ անկախության ճանապարհը եղել է պայքարներով, կռիվներևով, սպանություններով” – կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիայում այսօր տեղի է ունենալու անկախության հանրաքվե: Կոնկրետ մեզ այս դեպքում հետքրքրում է ոչ թե […]

Արցախի Հաղորտի գյուղը վերածնելու ծրագիրը բախում է քո դուռը

Երբեմնի բարետես ու շեն Հաղորտի գյուղն այսօր կատարյալ բարձիթողի վիճակում է հայտնվել: Երկու տասնամյակ առաջ 500-ից ավելի բնակիչ ունեցող Հաղորտին կանգնած է ժողովրդագրական աղետի առաջ:  Այսօր գյուղն ունի 46 տնտեսություն/200-210 բնակիչ, որոնք շարունակում են մաքառել ու արարել հայրենի հողին կառչած, հավատով ու երազելով, թե հայության հավաքական ուժով շուտով պիտի կարողանան վերածնել երբեմնի աշխույժ ու շեն […]

Յուրի Վարդանյանի օրիգինալ նվերը ՝ Մայա Փանջիկիձեին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով […]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի