09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հասանովի դին հանձնել Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն […]

Տարոն Մարգարյանը մեկնել է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով մեկնել է ԼՂՀ՝ սեպտեմբերի 27-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: 

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի հիմնախնդիրը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:   Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարեւորագույն օրակարգային հարցերի շուրջ:  Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության […]

Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու եւ Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը: Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման […]

Թուրքիայի հայկական համայնքին վերադարձվել է 42.000 քմ տարածք Ստամբուլում

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանից նախկինում հայապատկան 42.000 քմ տարածքը վերադարձնել հայկական “Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամ”-ին: Այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, վիթխարի ավտոպարկը, գրում է Ermenihaber.am-ը: Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի ընդունած որոշմանը` ճանաչելով այն ապօրինի: Հայցով դիմել է դատարան: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Վաթան” […]

ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետ դնելու դրական կողմը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կողմ է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ դրվի: “Որքան էլ տարօրինակ է հնչում, ես կողմ եմ, քանի որ ԼՂՀ-ը կարող է դնել այդ մաքսակետը` որպես ինքնիշխան պետություն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: “Այդ մաքսակետը կարող է աշխատել Հայաստանի դեպքում այլ ռեժիմով, մեկ այլ պետության համար` այլ ռեժիմով, դա կարելի է ներկայացնել […]

ՄԱԿ-ում Էրդողանի ելույթը զրպարտանք ու սուտ է պարունակում. Եգիպտոսի ԱԳՆ

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատական խոսքեր է հնչեցրեց Եգիպտոսի իշխանությունների հասցեին, արժանացավ պատասխան “հարվածների”, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Սամանյոլու”-ին: Էրդողանը քննադատել էր ոչ միայն Եգիպտոսում նոր իշխանության եկած քաղաքական ուժին, այլ նաև` ՄԱԿ-ին, որ աջակցություն է հայտնել եգիպտական վարչակազմին: Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. […]

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումն Աբխազիայի նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի […]

”Կենացները քաղցրանում են” /վիդեո/

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ է հասարակությանը: ”Արդեն հասարակության դաշտում կերևա, թե մենք ինչպես մեզ կդրսևորենք”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Հարցին` ինչու իշխանությունը գնաց այս քայլին, պատգամավորը պատասխանեց՝ անմեկնելի են ”Հանրապետականի” քայլերը: ”Կենացները քաղցրանում են, ավելի արտառոց նշանակումներ կլինեն”,-հավելեց նախկին ԱԳ նախարարը: Արզումանյանն […]

՛՛Մենք շնորհակալ ենք ադրբեջանցի հաքքերներից՛՛

Այսօր, սեպտեմբերի 25-ին, տեղեկատվական անվտանգոիթյան մասնագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ կայքերի անվտանգության հետ խնդիրներ գրեթե չկան.՛՛Անընդհատ զարգանում են և կայքերի անվտանգության, և կայքեր կոտրելու ձևերը, բայց կարևոր, պետական կառույցների կայքերը գտնվում են 24 ժամյա հսկողության տակ և վերջին 5 տարվա ընթացքում ադրբեջանական կողմի բոլոր փորձերը եղել են ապարդյուն՛՛: Վերջին  շրջանում գրանցված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված