17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել BBC-ի լրագրողների ուղղությամբ

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թուրքիայի ոստիկանությունը BBC-ի նկարահանող խմբի ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկանները արցունքաբեր գազով 2 նռնակ են նետել լրագրողների ուղղությամբ: Դրանցից մեկը կպել է նկարահանող խմբի մեքենային։ Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԻՊ գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու` տեղացի և սիրիացի քրդերի բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ: Վերջինները բողոքում […]

6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ` Ադրբեջանում

Այսօր առավոտյան 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Գաբալայի շրջանում` Բաքվից 220 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գաբալա քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ ստորգետնյա ցնցումների օջախը` 6 կմ խորության վրա: Զոհերի և փլուզումների մասին չի հայտնվում:

Սերբիայի ԱԳ նախարարը սխալ քաղաքական ուղերձ է որակել միայն Բաքվում իր երկրի դեսպանության բացումը

Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ երեկ Բելգրադում կայացած Հայաստանի և Սերբայի արտգործնախաարների ասուլիսը համեմված է եղել Ադրբեջանի համար տհաճ հայտարարություններով՝ ընդ որում երկու կողմից էլ։ Մասնավորապես Սերբիայի արտգործնախարարը Իվիցա  Դաչիչը հայտարարելով Երևանում դեսպանատուն բացելու Սերբիայի կառավարության մտադրության մասին, բառացիորեն ասել է՝  ժամանակին միայն Ադրբեջանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը սխալ քաղաքական ուղերձ էր պարունակում։ Էդվարդ Նալբանդյանն էլ հանգամանալից փաստերով սերբ լրագրողներին է ներկայացրել […]

Թուրքիայում հակահայ բնույթի մրցույթ են հայտարարել

Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարաված “Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթի” արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական “Ագոս” երկլեզու /հայերեն, թուրքերեն/ շաբաթաթերթը, գրում է Ermenihaber.am-ը: Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե […]

Հալեպի հայաշատ թաղամասը ռմբակոծել են դյուրավառ տակառներով

Ինչպես տեղեկացնում է Հալեպի “Գանձասար” շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են դյուրավառ նյութով պատրաստված տակառներով, ինչի հետեւանքով մարդիկ են վիրավերվել, հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ:  Նոր գյուղի ակումբի տղաները բնակիչներին օգնության են հասել եւ մարել են հրդեհն ու անվնաս դուրս են բերել ժողովրդին: Նշվում է, […]

ՉԼ.Արսենալը ջախջախեց թուրքական Գալաթասարային/վիդեո/

Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի D խմբի երկրորդ տուրի ‘’Արսենալ’’ – ‘’Գալաթասարայ’’  հանդիպումները: ‘’Արսենալը’’ Դանի Ուելբեքի հետ-տրիկի եւ Ալեքսիս Սանչեսի գոլերի շնորհիվ խոշոր հաշվով հաղթեց թուրքական ‘’Գալաթասարային’’: ‘’Արսենալ’’ – ‘’Գալաթասարայ’’՝ 4:1, գոլերը՝ Ուելբեք 22, 30, 58, Սանչես 41 – Յիլմազ 63 (11 մետ.) Նույն խմբում ընդգրկված Դորտմունդի ‘’Բորուսիան’’ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 […]

Էրդողանի դուստրը հրաժարական է տվել իշխող կուսակցության նախագահի խորհրդականի պաշտոնից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սյումեյե էրդողանը, հրաժարական է տվել իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության նախագահի խորհրդականի պաշտոնից, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական “Սաբահ” թերթի տեղեկացմամբ՝ Սյումեյե Էրդողանը այդ պաշտոնը ստանձնել էր, երբ կուսակցության նախագահը հայրն էր և աշխատել է 4 տարի առանց առանց վարձատրության: Նշվում է, որ Էրդողանի դստերը զրպարտող լուրեր էին հայտնվում, իբրև թե նա ստանում է 25 հազար եվրո աշխատավարձ և պատրաստվում է քաղաքական կարիերայով զբաղվել: Նա բազմիցս ժխտել էր աշխատավարձ ստանալու մասին լուրերը: Հրաժարականից հետո Սյումեյե Էրդողանը կակտիվացնի իր գործունեությունը հասարակական կազմակերպություններում: Ermenihaber.am

Հասանովի դին հանձնել են Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված Հ.Հասանովի դին: Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Քանի դեռ ժողովուրդը եռյակի կողքին չէ /վիդեո/

Սեպտեմբերի 21-ին Արցախում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնմուխ է եղել ”Խաղաղություն և զարգացում” կուսակցության հիմնադրմանը: Նոր քաղաքական ուժի գաղափարական հենքը սոցիալ-լիբերալիզմն է: Ի՞նչ նպատակ ունի այս կուսակցությունը և կմիանա արդյո՞ք իշխանափոխություն պահանջող եռյակին: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով Հայաստանում այս կուսակցության աջակիցն է: ” Հայաստանի և Արցախի […]

Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության դասավանդման դեմ հանրահավաք կանցկացնեն

Գերմանաբանակ թուրքերը Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցանման դեմ պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել: Ցույցը կազմակերպվելու է հոկտեմբերի 19-ին Դյուսելդորֆում գտնվող նահանգային խարհրդարանի շենքի դիմաց, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական «Սոնդաքիքա» կայքին: Հավաքը նախաձեռնել է գերմանաբնակ թուրք Ալի Սոյլեմեզօղլուի ղեկավարությամբ գործող «Dialog für Frieden e. V. » կազմակերպությունը:  Կայքը նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի