10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի սահմանին իրավիճակն անկառավարելի է դառնում /ֆոտոշարք/

 “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի արդեն կեսից ավելին: Քրդական ինքնապաշտպանական ուժերը բավական երկար ժամանակ արդյունավետ պայքարում էին ահաբեկիչների դեմ, սակայն ԻՊ անդամները գնալով ավելի են ամրապնդում իրենց ուժերը: “Ռիա նովոստի” գործակալությունը ֆոտոշարք է հրապարակել Քոբանիից, որում երեւում է, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքում:

Պրահայի քաղաքապետը մասնակցել է ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ակցիայի

Հոկտեմբերի 14-ին Պրահայի Խաղաղության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր թաթերականացված բողոքի ակցիա՝ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: ՀԿ-ի համահիմնադիրն է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հրապարակում՝ Սուրբ Լուդմիլայի տաճարի դիմաց տեղադրվել էր սիմվոլիկ բանտախուց, որին փակցված են եղել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանցի մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում Լեյլա Յունուսի և Ինթիղամ Ալիևի, […]

Կոալիցիոն ուժերը հարվածել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող ԻՊ-ի շենքերին

Թուրքիայի սահմանին կրկին պայթուններ տեղի ունեցել: Շանլըուրֆայում Մուրշիթփընար սահմանային անցակետի մոտ մեծ պայթյուն է որոտացել: Պայթունից առաջացած ծուխը երևացել է նաև թուքական գյուղերից, գրում է Ermenihaber.am-ը: Կոալիցոիան ուժերը հարվածել են “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությանը պատկանող շենքերին: Ermenihaber.am

Վարչապետն ընդունել է սփյուռքահայ մի շարք բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության խորհրդի սփյուռքահայ անդամներին և հովանավորներին: Վարչապետը, շնորհավորելով հյուրերին՝ կազմակերպության տասնամյակի առթիվ, ողջունել է Արցախում նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ կարևորելով տարեցների խնամքի վրա սևեռված ուշադրությունը: Ա. Հարությունյանն անդրադարձել է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականությանը և ընդգծել հասարակական կազմակերպությունների կարևոր դերը դրա արդյունավետ կյանքի կոչման գործում: […]

Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի դրվելու. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ  Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցության պայմանագրում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա: Առկա բոլոր փաստաթղթերում գրվում է Հայաստանի Հանրապետության սահմաններ: Արդյո՞ք Ղարաբաղը Հայաստանի հետ հավասարազոր օգտվելու է Եվրասիական տնտեսական միության պայմաններից հարցին՝ նախարարն ասաց, որ  չունենք որեւէ պայմանագիր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը […]

“Իսլամական պետության” ահաբեկիչները հատել են Թուրքիայի սահմանը

Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքն ավելի քան 3 շաբաթ պաշարած “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներթափանցել են նաև հարևան Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Ջումհուրիյեթ”-ին: Նշվում է, որ ԻՊ-ի երկու ահաբեկիչ երկաթգծերի տարածքով հատել են Թուրքիայի սահմանը և փորձել իրենց հետ վերցնել ականապատ տարածքից Քոբանի անցնել ցանկացող մի քաղաքացիական անձի: Ահաբեկիչները ձախողվել են, քանի […]

“Թալեաթ փաշա” կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

Թուրքիայի “Թալեաթ փաշա” կոմիտեն անհանգիստ դեգերումների մեջ է 2015-ին ընդառաջ:  Կոմիտեի անցկացրած խորհրդակցական ժողովը կազմել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայության ձեռնարկելիք գործողություններին հակազդող 2015 թվականի ծրագիր, գրում է Ermenihaber.am-ը: Օրակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող Փերինչեքի գործով հայցն է և Հունաստանի խորհրդարանի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի դեմ պայքարը: Ժողովի բացումն արել է […]

Ինտերակտիվ դպրոց՝ Արցախում

Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը: Ինչպես տեղեկացրեց «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի- հակածխախոտային արշավ մրցույթ» ծրագրի համակարգող Սարգիս Աղայանը, ինտերակտիվ դպրոցն իրականացվեց մի քանի փուլով: Համապատասխան […]

“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

 “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը: Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում […]

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված