05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող […]

Ադրբեջանցին սպանել է աղջկան, ով իրեն մեղադրել է բռնաբարության մեջ /վիդեո 16+/

Խանտի-Մանսիիսկի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարել 19-ամյա ադրբեջանցուն, ով դանակահարել էր երիտասարդ կնոջ: Դեպքը տեղի է ունեցել 2014-ի մայիսի 14-ին: Մարիֆ Մամեդովը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մի կնոջ, ով ավելի վաղ ոստիկանություն էր դիմել եւ ասել, որ ադրբեջանցին բռնաբարել է իրեն, գրում է Накануне.ru-ն: Սպանությունը պատահաբար նկարահանվել է: Տեսանյութում երեւում է, որ կովկասցին […]

Սպիտակ Տունը, ցուցադրության հանելով հայկական գորգը, ուղերձ է հղում Թուրքիային. թուրքական մամուլ

Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում, գրում է Ermenihaber.am-ը: Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:  Մասնավորապես թուրքական «elazigdanhaber» լրատվական կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը  կարելի է դիտարկել  Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք […]

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): Եվրախորհրդարանականների հետ քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական  համակարգի  հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության հեռանկարները։ Օրվա երկրոդ կեսին […]

“Թուրքիան ի վիճակի է պայքարել ԻՊ-ի դեմ”

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ուոլթեր Պայատը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է Սիրիայից “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինների ներխուժման հնարավոր փորձը կանխել առանց ՆԱՏՕ-ի օգնության, տեղեկացնում է ТАСС-ը:  Նա ասել է, որ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերը գտնվում են «այնպիսի վիճակում, որ եթե «Իսլամական պետության» սովորական ուժերը ներխուժեն Սիրիայից, նրանք պարտության […]

“Մենք պետք է սատարենք ժողովրդավար հասարակություն ձևավորելու արցախցիների ձգտումը””

 Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի հայտարարությունը: Ս.թ. հոկտեմբերի 16-ին Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի […]

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը. ԱԳ նախարար

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքվում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել կառուցվածքային առաջարկներով: Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: Մամեդյարովն ասել է, որ իրենց առաջարկներ են ներկայացվել մի շարք հարցերով կողմերի միջեւ աշխատանքային խմբեր ստեղծելու շուրջ, ինչին իրենք համաձայնել են. […]

ԼՂՀ ԱԺ նախագահը Բրյուսելում բարձրացրել է կարևորագույն հարցեր

 Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանում հանդիպել է պատգամավոր Դիրկ Վան դեր Մայլենի հետ։ Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը առնչվող եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Հաջորդ հանդիպումը կայացել է Բրյուսելում գործող փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին եւ այդ համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան […]

Կարանտին է հայտարարվել. էբոլայի վտանգ կա

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում երեկ երեկոյան վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներից մեկին Էբոլա վիրուսի կասկածանքով տեղափոխել են Ստամբուլի Մարմարայի համալսարանի հիվանդանոց, գրում է թուրքական haberler-ը: Հիվանդանոցի շտապօգնության կենտրոնում կարանտին է հայտարարվել: Պարզվել է, որ Թուրքիայի օդային տարածքով անցնող ինքնաթիռում գտնված Կոտ դ’Իվուարցի մի կնոջ ջերմությունը բարձրացել է և սրտխառնոց է սկսվել, ինչի պատճառով էլ ինքնաթիռը վայրէջք […]

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խումբ է ստեղծվում

2014 թվականի հոկտեմբերի 15-ին ՛՛Հայաստանի եվրոպացի բարեկամներ՛՛ / www.eufoa.am / կազմակերպության աջակցությամբ Եվրոպական  Խորհրդարանում  ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը,  որը նպատակ ունի  խթանել քաղաքացիական  հասարակության  ու ժողովրդավարական  կառավարման համակարգերը, ինչպես  նաև  եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձևավորած են Ֆրանսիայի ևԼիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում էազգային սահմանները: ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցել խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿխմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը: Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄպաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիականհասարակության միջև կապերի հաստատմանը, նաև խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպիտարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂներկայացվածության հարցով:  ԵԽ-ն նշել է, որ կարողությունների  ամրապնդման կոմպլեմենտար  միջոցներով Եվրամիությունը ի զորու է  աջակցել Լեռնային  Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն  ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկխումբը կնպաստի այդ քայլերին: ՛՛Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետաքրքություն ցուցաբերողմարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել՛՛, – բացատրում է պարոն Էնգելը: Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի  չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է  և  ցուցաբերում է համապատասխան վարքագիծ՛՛: Պարոն Էնգելը ավելացնում է նաև, որ ՛՛Հայաստանի եվրոպացի բարեկամներ՛՛ կազմակերպությունը եղել է և կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական  օրակարգում առաջադրող  առանցքային դերակատար: Խմբի համար կենսականկարևորություն ունի ապավինել ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում և համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին: ԼՂ ներկայացուցիչները ողջունում են այս նախագիծը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի