17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դավութօղլուի հետ հանդիպմանը Հայկական հարցից ընդհանրապես խոսք չի գնացել. Մահչուփյան

Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ գրող, վերլուծաբան, հրապարակախոս, «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը մեկնաբանել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում իր նշանակվելը, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Փոսթ մեդիա» լրատվակայքը, Մահչուփյանը նշել է, որ անձամբ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուից է ստացել առաջարկը: Մահչուփյանը հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը ազգային փոքրամասնություններին, հայերին […]

Դավութօղլուն և նրա հայ խորհրդականը` ծաղրանկարի հերոսներ /ֆոտո/

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին անդրադարձել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին պոլսահայ հրապարակախոսի նշանակման փաստին: «Եվրենսել» լրատվական կայքում հրապարակած ծաղրանկարում Սելվին պատկերել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին: Ծաղրանկարում Դավութօղլուն ժպտադեմ ներկայացնում է Մահչուփյանին` ասելով. «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուփյանն է», գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուին վերագրված այդ արտահայտությամբ թուրք ծաղրանկարիչը փորձել […]

Երեւանի քաղաքապետրանի պատվիրակությունը Թբիլիսիում էր

2014 թվականի հոկտեմբերի 25-26-ին “Թբիլիսոբա” տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը եւ քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին,ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը […]

Սմբատին դաժանաբար սպանած ադրբեջանցի դիվերսանտները այսօր կկանգնեն դատարանի առաջ

Այսօր, հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ Ստեփանակերտում սկսվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի՝ կալանավորված երկու անդամների գործով դատավարությունը: Փաստաբան Արկադի Իսրայելյանը կպաշտպանի ամբաստանյալների շահերը: ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ […]

Վարչապետը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ: «Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել […]

՛՛Մանկությունը Քոբանիում անցկացրած հայ մարդու հիշողությունները՛՛

 «Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքը նաև հայկական հող է: 1915-ին Սվազից բռնագաղթված 15 հազար հայերի տեղավորել էին Քոբանիին մոտ գտնվող ճամբարում: Նրանց մի զգալի մասը մահացավ, մնացածները տեղավորվեցին Քոբանիում», գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Ռադիկալ»-ում սյունակագիր Սերդար Քորուջուի կողմից հրապարակված հոդվածում ներկայացվում է Քոբանիի մասին Պետրոս Էքմանյանի մանկության հիշողությունները… Իրեն  «Իսլամական պետություն» հռչակած […]

Ստամբուլում հայկական հիմնադրամին վերադարձված տարածքը կվերածեն զբոսայգու

Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում գտնվող  տարածքը, համաձայն փոքրամասնությունների ունեցվածքի վերադարձի մասին օրենքի, հանձնվել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:Սակայն տարածքը քաղաքպետարանի ավագանուորոշմամբ կվերածվի զբոսայգու, գրում է Ermenihaber.am-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Զեյթինբուրունի թաղապետարանը դիմել էր քաղաքպետարանի ավագանուն  տարածքը, որը նախատեսվում էր դարձնել առևտրային,  զբոսայգու վերածելու համար: Դիմումն ընդունվել է միաձայն և այժմ հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը կստանա հանրային նշանակություն: Հայկական հիվանդանոցի հիմնադրամը, արձագանքելով քաղաքպետարանի ավագանու որոշմանը, նշել է, որ տարածքը զբոսայգի դարձնելու վերաբերյալ առաջարկը, որը պատրաստվել է գերադասելով հանրային […]

Ազգությամբ հայ լրագրողը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 […]

Դասընթացներ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար

ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար այսօր, կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում մեկնարկել է դասընթաց, որում ընդգրկված են մոտ 50 պատասխանատու աշխատակիցներ՝ հանրապետության բոլոր շրջվարչակազմերից: Դասընթացի մասնակիցներին ողջունել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ միջոցառումը համարելով համայնքապետերի համար կազմակերպված վերապատրաստման կուրսերի շարունակություն: Կառավարության ղեկավարն արդյունավետ աշխատանք է մաղթել ներկաներին և հույս հայտնել, որ այս կարճ […]

7100 անձնական համակարգիչ արդեն բաշխվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երեխաներին

ՆՈՒՌ ծրագիրը մեծացնում է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր XO համակարգիչները բաշխվում էին են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին, ապա այս տարի արդեն ՆՈւՌ ծրագիրն ընդարձակել է աշխարհագրությունը և այժմ ընդգրկում է 6 նոր շրջաններ. Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի