Վթար Թուրքիայի հանքահորերից մեկում. հանքափորները ջրի ու վտանգի տակ են /ֆոտո/
Թուրքիայում, հանքավայրերից մեկում դժբախտ դեպք էտեղի ունեցել: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական ՛՛Ջումհուրիյեթ՛՛ թերթին, նշում է, որ Թուրքիան, դաս չքաղելով 5 ամիս առաջ Սոմայի ողբերգությունից, այժմ մեկ այլ աղետի առաջ է հայտնվել:
Էրմենեք շրջանի Գյունեյյուրթ քաղաքում 375 մ խորության վրա գտնվող ածխահանքերից մեկը ջրով է լցվել: Ջրի մակարդակը հանքափորում արագորեն բարձրացել է և այս պահին 18 հանքափոր հայտնվել է ջրի տակ: Փրկարարական աշխատանքների ընթացքում էլ ջուրը շարունակել է բարձրանալ՝ նվազեցնելով հանքափորներին փրկելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել: Հրդեհի ու փլուզումների հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել և հոսպիտալացվել: Ածխահանքի աղետը բողոքի զանգավածային ցույցերի ալիք բարձրացրեց Թուրքիայի մի շարք քաղաքներում: Եղան բախումներ ու ձերբակալություններ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:
Ermenihaber.am