Վրաստանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն քիչ առաջ մամլո ասուլիսից հետո հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը: Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնանկ էր արել ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիային` կապված ՊՆ-ում ընթացող կոռուպցիայի սկանդալային գործի հետաքննությամբ: Իրակլի Ալասանիան “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահն է, իսկ Փանջիկիձեն կուսակցության անդամ է: […]





































