19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնից հեռանում է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչը. ԱՄՆ-ը մտահոգված է

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Վրաստանի կառավարության ներսում պաշտոնանկություններով և կողմերին կոչ է անում գործել՝ երկրի կայունության և ժողովրդավարության շահերից ելնելով, տեղեկացնում է РИА Новости-ն:

Վաշինգտոնում անհանգստացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, նրա տեղակալների, ինչպես  նաև Եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի, արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և նրա տեղակալների պաշտոնանկություններով: 

՛՛Մենք բարձր ենք գնահատում այս նախարարների արժանիքներն իրենց երկրի առաջ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի հետ գործընկերության հարցում՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Պետդեպը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում անկայունության և ներքին տնտեսական խնդիրների պայմաններում Վրաստանի շահերից է բխում կայուն, միասնական լինելն ու օրենքի ոգուն և ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալը:

՛՛Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում ցրել այն տպավորությունը, որ այս դեպքում դատական համակարգն օգտագործվել է քաղաքական նպատակներով՛՛,-ասված է Փսակիի հայտարարության մեջ

Սակայն Վրաստանում պաշտոնակնկությունները շարունակվում են, պաշտոնից հեռանում է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչը: Լևան Դելիձեն հաստատել է, որ բոլոր նախատեսված միջոցառումներից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ այս մաին հայտնում էին վրացական ԶԼՄ-ները:

՛՛Ես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին իմ որոշման հետ և ցանկանում եմ հասարակությանն ասել, որ ամբողջովին հասկանում եմ իմ պատասխանատվության չափը, քանի որ ներկայացունում եմ ոչ թե ինչ-որ քաղաքական կուսակցություն, ալ ներկայացնում եմ Վարաստանը ՆԱՏՕ-ում: Հետևաբար կարոևր է երկրի հետաքրքրություններին չվնասելը՛՛,-հայտարարել է Դելիձեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ