17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ինտերակտիվ դպրոց՝ Արցախում

Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը: Ինչպես տեղեկացրեց «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի- հակածխախոտային արշավ մրցույթ» ծրագրի համակարգող Սարգիս Աղայանը, ինտերակտիվ դպրոցն իրականացվեց մի քանի փուլով: Համապատասխան […]

“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

 “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը: Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում […]

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

Սիրիական ճգնաժամը Էրդողանին ճգնաժամի մեջ է գցել. The Guardian

Անգլիական The Guardian-ը Թուրքիայի  մասին հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ սիրիական ճգնաժամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի նոր ճգնաժամի մեջ է գցել և ստիպել, որ երկիրը առերեսվի տնտեսական հետընթացի և հասարակության շրջանում պառակտությունների առաջացման հետ, հայտնում  է Ermenihaber.am-ը:  Հոդվածում նշվում է, որ նորընտիր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շատ «տխուր անցկացրեց իր մեղրամիսը», հատկապես […]

Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

“Քուրդիստանի հասարակությունների միության” գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող  դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ, գրում է Ermenihaber.am-ը: Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է  քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, […]

Նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կան զոհեր /ֆոտո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում կան զոհեր, գրում է թուրքական hurriyet-ը: Միջադեպը տեղի է ունեցել Գյումուշխանի մոտ, երբ Էրդողանի այցելության ժամանակ Թուրքիայի նախագահին ուղեկցող ավտոշարասյան մաս կազմող արագ արձագանքման գնդի ավտոբուսը վթարի է ենթարկվել: Հայտնի է դարձել, որ անձրեւի պատճառով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, եւ վթարի ենթարկվել: Արդյունքում […]

Արցախում սեւ խավիար կարտադրվի

Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը: Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ խոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպմանը, տեղեկացնում է karabakh-open.info-ը: Ձկնաբուծարանում դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, […]

ԻՊ-ի ահաբեկիչները սպառնացել են Էրդողանին /վիդեո/

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը Youtube-ում տեսանյութ է տեղադրել, որի միջոցով սպառնալիքներ է հղել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Տեսանյութում նշվում է, որ Թուրքիային վտանգ է սպառնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողություններին մաս կազմելու դեպքում, գրում է Ermenihaber.am-ը: Իսլամսիտ ահաբեկիչները հիշեցնում են, որ Աֆղանստանում մոջահեդների դեմ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունը Թուրքիան է կատարում: “Այսօր էլ ստորաքարշներն էլի շարունակում են […]

Հայաստանը միացավ ԵՏՄ-ին. Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի. Սերժ Սարգսյան /լրացված/

Քիչ առաջ Մինսկում ստորագրվել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության պայմանագրեր ստորագրել էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականից: Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի […]

Արյունալի բախումներ Թուրքիայում. զոհերի թիվը հասել է 35-ի /ֆոտո/

Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում եւ այլն,  արյունալի բախումներ են ընթանում: Հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ, գրում է Ermenihaber.am-ը:  Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, շրջան մեքենաներ և ռետինե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի