03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի դրվելու. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ  Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի անդամակցության պայմանագրում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա: Առկա բոլոր փաստաթղթերում գրվում է Հայաստանի Հանրապետության սահմաններ:

Արդյո՞ք Ղարաբաղը Հայաստանի հետ հավասարազոր օգտվելու է Եվրասիական տնտեսական միության պայմաններից հարցին՝ նախարարն ասաց, որ  չունենք որեւէ պայմանագիր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը գրված չի լինի:

“Բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք ստորագրել եւ ստորագրում է Հայաստանի Հանրապետությունը, վերաբերում են Հայաստանին եւ տարածվում բացառապես Հայաստանի վրա”, -եզրափակեց Կարեն Ճշմարիտյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ