17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խումբ է ստեղծվում

2014 թվականի հոկտեմբերի 15-ին ՛՛Հայաստանի եվրոպացի բարեկամներ՛՛ / www.eufoa.am / կազմակերպության աջակցությամբ Եվրոպական  Խորհրդարանում  ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը,  որը նպատակ ունի  խթանել քաղաքացիական  հասարակության  ու ժողովրդավարական  կառավարման համակարգերը, ինչպես  նաև  եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում:

Նմանատիպ խմբեր ձևավորած են Ֆրանսիայի ևԼիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում էազգային սահմանները:

ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցել խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿխմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:

Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄպաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիականհասարակության միջև կապերի հաստատմանը, նաև խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպիտարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂներկայացվածության հարցով: 

ԵԽ-ն նշել է, որ կարողությունների  ամրապնդման կոմպլեմենտար  միջոցներով Եվրամիությունը ի զորու է  աջակցել Լեռնային  Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն  ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկխումբը կնպաստի այդ քայլերին:

՛՛Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետաքրքություն ցուցաբերողմարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել՛՛, – բացատրում է պարոն Էնգելը: Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի  չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է  և  ցուցաբերում է համապատասխան վարքագիծ՛՛:

Պարոն Էնգելը ավելացնում է նաև, որ ՛՛Հայաստանի եվրոպացի բարեկամներ՛՛ կազմակերպությունը եղել է և կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական  օրակարգում առաջադրող  առանցքային դերակատար:

Խմբի համար կենսականկարևորություն ունի ապավինել ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում և համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին: ԼՂ ներկայացուցիչները ողջունում են այս նախագիծը և երկու ղեկավար մարմինների միջև համագործակցության կոչերը:

՛՛Սա բնականոն արդյունք է և ինչ-որ չափով ԵՄ իստիտուտների ընդունած  պաշտոնական փաստաթղթերի  կատարում, որը  խրախուսում է  ԵՄ  պաշտոնյաներին մուտք  գործել  Լեռնային Ղարաբաղ և հանդիպել բոլոր մակարդակներիներկայացուցիչներին՛՛, -բացատրում է  ՛՛Հայաստանի եվրոպացի բարեկամներ՛՛ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ