17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Մենք պետք է սատարենք ժողովրդավար հասարակություն ձևավորելու արցախցիների ձգտումը””

 Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի հայտարարությունը:

Ս.թ. հոկտեմբերի 16-ին Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

“Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Խումբը ղեկավարելու է ԵԺԿ խմբի անդամ Ֆրանկ Էնգելը:

Խմբի ստեղծման հայտարարության մեջ նշվում է, որ իր գործունեությունը հիմնականում ուղղելու է Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների խթանմանը և քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանը, որոնք, ըստ էության, մեզ համար կարևոր եվրոպական արժեքներ են:

Խումբը կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք նպաստելու են ԵՄ և Արցախի միջև տարբեր բնագավառներում, մասնավորապես քաղաքացիական հասարակության և ոչ պետական սեկտորի միջև կապերի հաստատմանը:

Խումբը ձեռնամուխ է լինելու տարածաշրջան տարբեր այցերի իրականացմանը, ինչպես նաև նպաստելու է Արցախի մասնակցությանը տարբեր միջազգային ֆորումներին և ԵՄ տարատեսակ ծրագրերին:

Խմբի ղեկավար պարոն Էնգելն ասել է. «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է եւ ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:

ԼՀ Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբը շնորհավորում է իր գործընկերներին և մաղթում հաջողություններ՝ ընդգծելով, որ խմբի գործունեության նպատակները ամբողջովին համահունչ են մեր խմբի հիմնադրույթներին և արդեն իսկ ուրվագծվում են փոխգործակցության հնարավոր ուղիները:

Ասել ենք և կասենք, որ մենք պետք է շփվենք և համագործակցենք ազատ և ժողովրդավար երկրի ազատ քաղաքացիների հետ, ինչպիսին ինքներս ենք հանդիսանում:

Մենք պետք է սատարենք ժողովրդավար հասարակություն ձևավորելու արցախցիների ձգտումը, ինչպես սատարել ենք իրենց 1990 թվականին, քանի որ ազատությունն ու ժողովրդավարական արժեքները չունեն ժամանակային սահմանափակումներ, ինչը, ցավոք, երբեմն մոռացվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ