20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ. թուրք գործարար

Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի “Օզթյուրքլեր հոլդինգը” Հայաստանում նույնպես գործունեություն է ծավալում, գրում է Ermenihaber.amը:

Հոլդինգի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը թուրքական “Սաբահ” պարբերականի հետ զրույցում նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում:

“Հիմա Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Այնտեղ գործարարությամբ զբաղվող  առաջին թուրքն եմ: Փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ”:

“Սաբահ”-ը տեղեկացնում է, որ թուրքական նշյալ ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու: Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ