11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արեւմտյան Հայաստանում պատրաստվում են գիտաժողովի. Արագած Ախոյան

Օրերս Արեւմտյան Հայաստանի Մուշ քաղաքից վերադարձած Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ հանդիպմանը կիսվեց տպավորություններով:

 Բացի մշեցիներից, հանդիպել է Վանի, Դիարբեքիրի, Տիգրանակերտի քաղաքապետների հետ: “Վերջին երկու քաղաքապետները նոր էին ընտրվել, բայց նորից նույն կուսակցությունից էին: Նրանք խոստացան, որ լինելու են ավելի ակտիվ, քան նախկինում էր: Ինչ վերաբերվում է Մուշի հայկական համայնքին, ապա մեծ դժվարությամբ այն ստեղծվեց”,- ասաց պատգամավորը:

Արեւմտյան Հայաստանում այժմ պատրաստվում են մեծ գիտաժողովի, որը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

“Լեզուն հայերենն է լինելու, Արեւմտյան Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկում, ավելին ասել այս պահին չեմ կարող”,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ