20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բազմիցս ԵԽԽՎ-ում բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին

Ներկայացնում ենք Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում.

Եվրոպայի խորհրդում այսօր քննարկվում է մի շատ կարեւոր եւ շատ վտանգավոր հարց, հարց, որ կարող է վերաճել լուրջ աղետի: Ես աջակցելով զեկույցին` հարկ եմ համարում շեշտել, որ նեոնացիզմը մեր օրերում իր մեջ ներառում է մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ ուշադրության են արժանի` ծայրահեղականություն, այլատյացություն, ատելութ­յան խոսք, որ հատկապես օգտագործվում է երիտասար­դութ­յան շրջանում: Եվ սա ողջ հասարակության մեղքն է:

 

Բանաձեւում Վեհաժողովը կոչ է անում իրականացնել տարբեր միջոցառումներ նվազեցնելու ատելության խոսքի եւ ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները, այն նույնիսկ կոչ է անում ապահովելու համապատասխան իրավական հիմնավորումներ այն բացառելու համար: Վեհաժողովը կոչ է անում ազգային խորհրդարաններին հատեւել, որպեսզի ոչ պետական ֆինանսավորում չտրամադրվի կազմակերպությունների, որոնք նպաստում են ատելության խոսքի եւ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին:

 

Այսուհանդերձ, այլատյացության, անհանդուրժողականության, ատելության խոսքի եւ էթնիկ, կրոնական փոքրամասնութ­յուն­ների իրավունքների ծանր վիճակը Ադրբեջանում լուրջ մտահոգության առիթ է:

Իշխանության եւ ԶԼՄ-ների կողմից մշտապես կիրառվող Էթնիկ տարրանջատումները եւ թշնամական հռետորաբանությունը   Ադրբեջանում ձեւավորել են անհանդուրժողականության մթնոլորտ:

Ավելի մտահոգում է, որ ատելության քարոզը եւ այլատյացությունը կազմակերպվում եւ հովանավորվում է ադրբեջանական քաղաքական էլիտայի կողմից: Չնայած այս ցավալի բացահայտումներին, որոնք արտացոլված են նաեւ միջազգային զեկույցներում, այդ թվում, ECRI` Ընդդեմ Ռասիզմի եւ Անհանդուրժողականության Եվրոպական Հանձնաժողովի 2011թ. զեկույցում, նախագահ Ալիեւը շարունակում է հռչակել, ինչպես, օրինակ վերջերս ԵԽԽՎ-ում, որ հիմնարար ազատությունները իր երկրում հարգվում են:

 Ինչ վերաբերում է խղճի ազատությանը եւ կրոնին, Վեհաժողովը թիվ 1917 (2013) Բանաձեւում կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել կրոնի ազատության վերաբերյալ օրենքը`  հաշվի առնելով  Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրաձայնած մտահոգությունները, բարելավել եւ հեշտացնել  փոքրամասնություն հանդիսացող կրոնական խմբերի գրանցման ընթացակարգերը:

 

ԵԽ Նախարարների կոմիտեի Ադրբեջանի նախագահության առաջնահերթություններին հակառակ` նրանք հրաժարվում են բարելավել իրավիճակը երկրում եւ համապատասխանացնել ներքրին օրենսդրությունը միջազգային կոնվենցիաներին` բոլոր տեսակի խտրականությունների պայքարելու համար: Նույնիսկ ավելի վատ, բազմիցս այստեղ բարձրաձայնելով հանդուրժողականության մասին` Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին; ճնշումները սովորական են էթնիկ փոքրամասնությունների եւ նրանց աջակիցների նկատմամբ, ինչպիսիք օրինակ “Թալիշական Սադո”-յի գլխավոր խմբագիրների նկատմամբ:

Ի վերջո, նշենք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, ով հալածվել է իր ստեղծագործությունների համար, որտեղ փորձում էր համերաշխություն տարածել ժողովուրդների միջեւ, արդյունքում նրան ստիպվեցին հեռանալ երկրից, իսկ նրա աշխատությունները այրվեցին:

Եվ սա առասպելներ չեն, սա իրականությունն է: Առասպելը հենց նոր այստեղ հնչեցված Ադրբեջանում բնակվող հազարավոր հայերն են: Հետեւեք գոնե ձեր պաշտոնական թվերին, որով հայերի թիվը չի գերազանցում 300-ը:

 

Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության եւ ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ եւ հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն,  ծայրահեղականություն, ատելութ­յուն խոսքի տարածում եւ ատելության հողի վրա հանցագործություններ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ