Հակոբ Ինջիղուլյանը Հայաստանում է.panorama.am /վիդեո/
“Ես ինքնակամ եմ որոշել վերադաձալ Հայաստան, միջազգային կազմակերպություններն աջակցել են: Որոշել եմ շարունակել զինվորական ծառայությունս: Հրաշալի է, որ ես գտնվում եմ Հայաստանում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ինձ ազատեցին գերեվարությունից”-հոկտեմբերի 2-ին՝ Երեւան ժամանելուց վայրկյաններ անց, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը` վերահաստատելով, որ մոլորվելու արդյունքում է հայտնվել հակառակորդի տարածքում:
Նրա պատմելով, իրեն ծեծել են, հայհոյել ու ծաղրել են: “Ասել են` մեր ասածներով եթե չվարվես հովիվի օրը կհայտնվես : Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ”,-ասել է մոտ մեկ տարի գերության մեջ գտնվող Հակոբը:
Մանրամասները panorama.am-ում:
Տեսանյութը՝ panorama.am-ի