25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական դիվերսիան ԼՂՀ սահմանում. հակառակորդը ունի 3 զոհ եւ 6 վիրավոր

    Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

   Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3  զոհ (որից մեկը` սպա)  եւ 6 վիրավոր:

   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

   Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական  խնդիրը եւ շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Ի դեպ, այս մասին առավոտյան հայտնել էի ռուսական լրատվամիջոցները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ