26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն հունով

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի համակարգում այսօրվա դրությամբ վերացված են որոշ հատվածներում առկա տեխնիկական վթարները: Հանրապետությունում անխափան իրականացվում է նաև գազամատակարարումը: Կապի և հեռահաղորդակցության համակարգերը նույնպես աշխատում են կայուն ռեժիմով: Չվացուցակով սահմանված կարգով միջշրջանային և միջպետական բոլոր երթուղիները նույնպես իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Նարեկն ու Ռաֆիկը մեկ ամսից պետք է զորացրվեին

ԼՂՀ-ում հակամարտության ժամանակ զոհված զինծառայողներից 20-ամյա Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզի որոտան գյուղից էր: Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջնյանը Henaran.am-ի թղթակցի հետ րույցում տեղեկացրեց, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է բանակ ծառայելու: «Մի քանի ամսից պետք է տուն գար, ծնողները անհամբեր նրան էին սպասում»,-ասաց գյուղապետը: 20-ամյա Հակոբյան Ռաֆիկն էլ Արագածոտնի մարզ Կրմրաշեն գյուղից էր, նրա հորեղբայրը` […]

ՊՆ-ն հրապարակել է զոհերի նոր անուններ

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհերի նոր անուններ: Ցավում ենք և հպարտանում. շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Թալինի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը ` 07.04.2016թ. ժամը 13:00 Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն: Շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 […]

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների լուսանկարները

«Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի  ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլեւ խաղաղ բնակչության հանդեպ: Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին: Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած […]

Հայաստանին այլ բան չի մնում /վիդեո/

«Լայն իմաստով ասած՝ որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը չճանաչի Արցախի անկախությունը։ Մինսկի խմբի կարգավորման ձևաչափը, ինչպես հայտնի է, ստեղծվել է ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, սակայն եթե ճանաչենք Արցախի անկախությունը, այս ձևաչափը մի կողմ է մղվելու», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նշեց, որ դեռ վաղ է ինչ -որ […]

Վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է. վերջին լուրերը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Հիվանդանոցից Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է: «Դեռևս ապարատով են շնչում, բայց դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատվում է»,-ասացին հիվանդանոցից: Արթուր Արզանգուլյանի վիճակը, ով վերին ձախ վերջույթի բազմաբեկորային կույր վնասվածք էր ստացել, […]

Ադրբեջանը գրոհել է ոչ միայն հայկական կողմի վրա. Ժամանակ

Ակնհայտ էր, որ բռնկված պատերազմը կարող էր ինչ-ինչ հանգամանքների հետեւանքով տարածվել նաեւ այլ բռնկուն կետերի վրա, այդ թվում՝ դեպի Վրաստան։ Ընդ որում՝ դեռեւս խիստ անբավարար է այդ վտանգի մասին անցյալ ժամանակով խոսելու հիմքը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շատ արագ արձագանք գտավ Վրաստսնում։ Պաշտոնական Թբիլիսին լավ գիտակցում է, թե Ալիեւի սադրանքը ինչ հեռուն տանող […]

Արցախի անկախության ճանաչումը 3 րոպեի գործ է /վիդեո/

«Արցախի անկախությունը ԱԺ-ում ճանաչելը երեք րոպեի գործ է։ Չի բացառվում, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը նշեց, որ եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս քաղաքականությունը, ապա Հայաստանը կգնա այդ քայլին։ «Եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս ջայլամային քաղաքականությունը, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դրա նպատակահարմարությունը կքննարկեն քաղաքական ուժերը։ […]

Երեկ գիշեր մերոնք հետ են վերցրել. Ժամանակ

Երեկ գիշեր ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել Թալիշի ուղղությամբ գտնվող երեք ռազմական հենակետերը՝ սյդպիսով սահմանի դիրքը բերելով մինչեւ ապրիլի 1-ի դրությամբ առկա վիճակին։ Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել էր գրավել 8 ռազմական հենակետեր, որոնցից հինգը հետագայում հետ են վերցրել։ Այսպիսով, Մարտակերտի հատվածում այլեւս կորցրած հենակետեր չկան։ Ջաբրայիլ, […]

Անհապաղ բանակցություններ. Առավոտ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ներկայացուցիչները խստիվ դատապարտեցին շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունները. «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին։ Սենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի