28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

2- 3 օր կպահանջվի՝ զոհվածների մարմինների որոնումն ու դուրս բերումը ավարտելու համար

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր մինչեւ ժամը 20- ը նախատեսված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ 2- 3 օր կպահանջվի զոհվածների մարմինների որոնումն ու դուրս բերումը ավարտելու համար։  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեռեւս զոհվածների նոր անուններ չեն ներկայացվում, ինքնությունը պարզվելու պես, ըստ պաշաճի կներկայացվի հանրությանը։

Ամենակարևորը /վիդեո/

«Մեզ համար գերագույն արժեք պետք է լինի  պետությունը, երկիրը, ժողովուրդը: Պետականության շուրջ պետք է համախմբվենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոյեմբերյան»  հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը: Հայկ Ղազարյանը, ով 1989-94 թվականներին եղել է առաջնագծում և մի կողմ է թողել գիտությունը համոզված է, որ ճշմարտությունը դարավոր պատգամ ունի.«Այն ազգերը ունեն հաջողություն, ովքեր կազմակերպված են: Ժամանակին մեր մեծերը […]

Եզդիները կդիմեն միջազգային դատարան. հանուն Հայաստանի/վիդեո/

Եվրոպայում գործող մի քանի եզդիական կազմակերպություններ պատրաստ են դիմելու Հագայի միջազգային դատարան, ոչ միայն եզդի զինվոր` Քյարամ Սլոյանի , այլեւ այդ օրերին սպանված երեխայի եւ խոշտանգված ծերերի գործով. «Բացի  Հայաստանում բնակվող եզդի համայնքից  Արցախում կատարվածին արձագանքեցին նաև աշխարհասփյուռ եզդիները, եվրոպական տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ:  Կային նաև մարդիկ, ովքեր պատրաստ են անձը զոհել Հայաստանի համարԱյստեղ […]

Արցախում վերսկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները /ֆոտո/

Գյուղատնտեսական ակտիվ աշխատանքներն Արցախում շարունակվում են: Այսօր առավոտյան անցկացված խորհրդակցությունից հետո ԼՂՀ գյուղատնտեսությնա նախարար Արամ Մխոյանի կարգադրությամբ փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանն այցելել են շրջաններ՝ հետևելու հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին: «Մեր կողմից պլանավորված այս աշխատանքները մեկնարկել էին ապրիլի մեկին և արդեն մի շարք շրջաններում դրանք իրականացվել են: Ստեղծելով […]

Ջավախահայերը արձագանքեցին. անանուն բարեգործության գինը

Բարեգործությունը աստվածահաճո գործ է, երբ անանուն է և հայտնի է միայն բարեգործին ու Աստծուն: Յոթը ջավախահայեր արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միավորման համանախագահ Տաճատ Վարդապետյանի կոչին շտապել են իրենց լուման ներդնելու զոհված զինծառայողների ընտանիքների հոգսը փոքր-ինչ թեթևացնելու գործին: «Հարուստ մարդիկ չեն: Տարիներով տանջվել գումար են հավաքել նեղ օրվա համար, բայց այս պահին նվիրում […]

Ավագ լեյտենանտ Բենիամինը երազում էր որդիներ ունենալու մասին

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զոհված ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հոգեհանգստի արարողությունը: Բենիամինի մանկության ընկերը՝ Նարեկը տեղեկացրեց, որ Բենիամինը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել. «Երազում էր երեխան ունենալու մասին, միշտ ասում էր տղաներ եմ ունենալու, մենակ տղաներ»: Բենիամինը զինվորականի ընտանիքից էր: «Շատ հայրենասեր ընտանիքի տղա է.հայրը ֆիզպատրաստության […]

Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում

ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Այս մասին իր Ֆեյսբուքյան հարթակում գրառում է  կատարել ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը. “Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար […]

Քյարամի գլուխը կտրեցին. եզդիները հանուն Հայաստանի/վիդեո/

«Մենք չունենք եզդիների առանձին ջոկատներ, մենք միասին կռվում ենք հայերի հետ` հայերի հրամանատարության տակ: Այս պահին կան տասնյակ կամավորներ, որոնք գտնվում են սահմանի ամենաթեժ կետերում: Կազմ ու պատրաստ ենք, որ պահին հարկ լինի, հայերի կողքին կանգնած ենք: Հայերի հետ մեր բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հայրենիքի համար»,-այսօր` «Հենարան» մամուլի ակումբում […]

Ինչպես իրենց պահեցին Իրանն ու Վրաստանը

«Տարածաշրջանում միակ պետությունը Թուրքիան է, որ փորձում է ամեն կերպ լարվածություն ստեղծել»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց միջազգայնագետ  Ցոլակ Ակոպյանը: Խոսելով Հայաստանի հյուսիսային եւ հարավային հարեւաններից` մեր զրուցակիցը նկատեց, որ Վրաստանն ու Իրանը վերջին իրադարձություննեերի ֆոնին գործել են հավասարակշռված, որպեսզի էլ ավելի չլարվի իրավիճակը տարածաշրջանում: Մանրամասը՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի