16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եզդիները կդիմեն միջազգային դատարան. հանուն Հայաստանի/վիդեո/

Եվրոպայում գործող մի քանի եզդիական կազմակերպություններ պատրաստ են դիմելու Հագայի միջազգային դատարան, ոչ միայն եզդի զինվոր` Քյարամ Սլոյանի , այլեւ այդ օրերին սպանված երեխայի եւ խոշտանգված ծերերի գործով. «Բացի  Հայաստանում բնակվող եզդի համայնքից  Արցախում կատարվածին արձագանքեցին նաև աշխարհասփյուռ եզդիները, եվրոպական տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ:  Կային նաև մարդիկ, ովքեր պատրաստ են անձը զոհել Հայաստանի համարԱյստեղ բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է ներգրավված լինեն Հայաստան աշխարհում տեղի ունեցող  իրադարձություններում: Եթե խաղաղություն է, խաղաղ ենք ապրում նաեւ մենք, պատերազմ է` ուրեմն պատերազմի մեջ ենք: Որքան էլ Ադրբեջամնը բանեցնի իր քարոզչական մեքենան եւ հայտարարի, թե մեղավորները հայերն են, միեւնույն է, բոլորին էլ հայտնի է, որ այս ամենի միակ մեղավորն ինքն է»,-նշեց Ռոման Ավդոյանը:

Ավդոյանը նշեց, որ եզդիները միշտ էլ եղել են հայերի կողքին և կան եզդիական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր հերոսացել են 90-ականներին և դրանից առաջ:

«Դիմացինի ցավը զգում է նա, ով այդ ցավի մեջ է»,-ընդգծեց Ավդոյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ