Սարգիս Խալաֆյանը կամավոր էր մեկնել Ղարաբաղ
Այսօր հողին հանձնեցին հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանին: Նրա ընկերներից «Ազատամարտիկների դաշինքի» նախագահ Ռազմիկ Պետրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սարգիսը կամավոր էր մեկնել Լեռնային Ղարաբաղ:
«1990 թ-ին ևս եղել է ռազմադաշտում: Այդ ընթացքում էլ նա վիրավորվել էր, կանտուզիա էր ստացել, միշտ էլ հանուն հայրենիքի պատրաստ է եղել ամեն ինչի: Այս անգամ էլ ինքնակամ գնաց Ղարաբաղ, այնտեղից նրան տարան Մարտակերտ: Զինվորներին օգնել է գրաված դիրքերը հետ վերադարձնելու գործում, բայց ցավոք, ականանետի պայթյունից զոհվել է»,- ասաց մեր զրուցակիցը;
Նա տեղեկացրեց, որ Խալաֆյանի որդին ծառայում է բանակում: