28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ. Լեւոն Տեր- Պետրոսյան

– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։ – Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. […]

Միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա. Բակո Սահակյան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ  Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո […]

Հրապարակվել են նոր զոհերի անուններ ու լուսանկարներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ևս 3 զոհված զինծառայողների նկարները և տեղեկացրել, թե որտեղ է տեղի ունենալու վերջիններիս հոգեհանգիստն ու հուղարկավորությունը: Շարքային Օզմանյան Բորիս Ռաֆիկի` ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածինի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 18:00-ին: Արմավիրի մարզ, գ.Տարոնիկի գյուղապետարան: Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 14:00-ին: Հասցե` Արմավիրի մարզ, գ.Ակնալիճ   Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի՝ […]

Վիրավորներից՝ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ հոսպիտալում բուժում ստացող 39 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ կայուն ծանր: «Վիրավորներից մեկի ողնաշարում բեկոր կա, նրա վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Երբ վիճակը կայունանա, նրան կվիրահատեն, բեկորը կհեռացվի»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կոմայից […]

Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում. Ռոբերտ Քոչարյան

Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այդպիսի հանդիպում  նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ […]

Ադրբեջանի ագրեսիան մարվեց շնորհիվ արցախցու վճռական պայքարի՝ հանուն ազատության

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ինքը եվրոպացի պատգամավորներին ասել է, որ Արցախի անկախությանն այլընտրանք չկա։ «Պետք է նպաստել Արցախի Ազգային ժողովի կապերի ամրապնդմանը Եվրոպայի պառլամենտականների հետ։ Ադրբեջանի ագրեսիան մարվեց շնորհիվ արցախցու վճռական պայքարի՝ հանուն ազատության»,- ասել է նա։ Ավելի ուշ տեղի կունենա հանդիպում ԼՂՀ նախագահ […]

Մեր վերջնանպատակն է իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները: Նախարարության մամուլի ծառայությունից […]

Եվրոպացի պատգամավորներն Արցախում են

Այս պահին եվրոպացի պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, գտնվում են Արցախում։ Մեկ ժամից նրանք կհանդիպեն Աշոտ Ղուլյանի, երեկոյան էլ՝ Բակո Սահակյանի հետ, այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը Արցախից:  

Մեկը՝ 18- ի դեմ. Գագիկի դիակը գտել են 3 օր անց /ֆոտո, վիդեո/

Նախօրեին մի խումբ լրագրողներ այցելել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղ (Մարտունու շրջան) հանդիպելու հայրենիքը արյան գնով պաշտպանած ենթասպա (ժամկետային զինծառայող) Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Ինչպես Գագիկ Մելքոնյանի քույրը՝ Ալիսան, տեղեկացրել է, որ իրենք ֆինանսապես շատ դժվար կացության մեջ են. «Սերմնացու չունենք, որ հողամասը ցանենք: Մաման հիվանդացել էր, բուժման ծախսերը հոգալու համար […]

Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը. Դավիթ Տոնոյան

Զենքի առեւտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան: Այս մասին «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի