24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մուսռ են». արցախցիների համբերությունը հատում է

Ստեփանակերտում կյանքը մտել է սովորական ընթացքի մեջ: Հրապարակում խաղում են պատերազմից անտեղյակ մանուկները: Օրերս կատարված ադրբեջանական ագրեսիայի մասին հիշեցնում են միայն ստեփանակերտցիների ցավով լցված աչքերը և քաղաքում շրջող զինվորական համազգեստով մարդիկ:

«Մեզ համար ամեն դեպքում անակնկալ էր կատարվածը: Այնպես չէ, թե վստահել ենք ադրբեջանցուն, բայց հենց այդ օրը չէինք սպասում: Գիշերը աղմուկ կար, բայց Ստեփանակերտում միայն առավոտյան հասկացանք ինչ է կատարվել: Քնից սովորականի պես արթնացա, որ երեխայիս դպրոց տանեմ ու տեսա քաղաքը անհանգստության մեջ: Ստեփանակերտը ռազմական իրավաիճակում էր»,-Henaran.am-ի  թղթակցին Ստեփանակերտում պատմել է Մարիա Մանուկյանը:

Մանուկյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը ավելի ամրապնդեց արցախցուն ու որեւէ մեկը, անգամ,  մի ակնթարթ չի մտածել իր տունն ու հողը լքելու մասին:

«Ես փոքրիկ բալիկ ունեմ, ով պետք է մեծանա իր երկրում: Երազում ենք խաղաղ օրերի մասին: Ցավում ենք բոլոր որդեկորույս մայրերի համար»,-երիտասարդ մայրիկ Լարան չի սիրում տեսախցիկի առաջ խոսել: Ընդհանրապես ստեփանակերտցիները խուսափում են խոսել տեսախցիկներից. վախենում են ադրբեջանական կեղծ քարոզչության վտանգներից:

«Ինչ խոսենք, դրանից բացի հազար գործ կա անելու: Խոսենք, որ վաղը իրանց կայքերում մեր նկարներով կեղծ լուրեր տան: Դրանք բոլորը մուսռ են ու մեր համբերությունը հատում է»,-ընդգծեց տարեց մի տղամարդ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ