07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վիրավորներից՝ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ հոսպիտալում բուժում ստացող 39 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը՝ կայուն ծանր:

«Վիրավորներից մեկի ողնաշարում բեկոր կա, նրա վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է: Երբ վիճակը կայունանա, նրան կվիրահատեն, բեկորը կհեռացվի»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կոմայից դուրս եկած Հայկ Թորոսյանի վիճակը կայունացել է, ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Այն հարցին, թե վիրավորներից քանիսը հետագայում կունենան հաշմանդամության խնդիր, Խաչատրյանը նշեց. «Երբ արդեն նրանք անցնեն վերականգնողական փուլ, նոր պարզ կլինի, հիմա կդժվարանամ ասել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ