28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա. Բակո Սահակյան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ  Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների սատարումը խաղաղ գործընթացին եւ ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության եւ մարդասիրության դրսեւորում:

Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը եւ համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ