Ադրբեջանը գրոհել է ոչ միայն հայկական կողմի վրա. Ժամանակ
Ակնհայտ էր, որ բռնկված պատերազմը կարող էր ինչ-ինչ հանգամանքների հետեւանքով տարածվել նաեւ այլ բռնկուն կետերի վրա, այդ թվում՝ դեպի Վրաստան։ Ընդ որում՝ դեռեւս խիստ անբավարար է այդ վտանգի մասին անցյալ ժամանակով խոսելու հիմքը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շատ արագ արձագանք գտավ Վրաստսնում։ Պաշտոնական Թբիլիսին լավ գիտակցում է, թե Ալիեւի սադրանքը ինչ հեռուն տանող նպատակներ եւ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ իր համար՝ արդեն իսկ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են որոշակի առնվազն լռելյայն գործակցությամբ։
Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը, Հայաստանի հետ ունի երկկողմ պայմանագրեր եւ փոխօգնության պարտավորություններ, հանդիսանում է դաշնակից ՀԱՊԿ բլոկում։ Այս ամենով հանդերձ՝ որեւէ մեկը կարո՞ղ է արդյոք անցած չորս օրերում մատնանշել Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների թեկուզ կես դրսեւորում։ Ռուսաստանը հանդես է գալիս ընդգծված հավասարության նշանով, իսկ եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջանը հայկական կողմի հանդեպ սպառազինության ահռելի առավելություն է ձեռք բերել հենց Ռուսաստանի հետգործարքի արդյունքում, ստանալով սարսափելի ուժգնության եւ մահաբերության զենքեր, ակնհայտ է դառնում, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է ռուս-ադրբեջանական քաղաքական գործակցության արդյունք:
Մանրամասներին ծանոթացեք թերաի այս համարում: