24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նարեկն ու Ռաֆիկը մեկ ամսից պետք է զորացրվեին

ԼՂՀ-ում հակամարտության ժամանակ զոհված զինծառայողներից 20-ամյա Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզի որոտան գյուղից էր: Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջնյանը Henaran.am-ի թղթակցի հետ րույցում տեղեկացրեց, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է բանակ ծառայելու:

«Մի քանի ամսից պետք է տուն գար, ծնողները անհամբեր նրան էին սպասում»,-ասաց գյուղապետը:

20-ամյա Հակոբյան Ռաֆիկն էլ Արագածոտնի մարզ Կրմրաշեն գյուղից էր, նրա հորեղբայրը` Կարենը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տան մեծը ինքն էր, ունի մեկ քույր, մեկ եղբայր ծնոնղերը Ռուսաստանի դաշնությունում են աշխատում. «Ծնոնղերն այսօր առավոտ են եկել գյուղ:

նրանք դեռ չեն հավատում, որ իրենց որդին չկա»: Վերջինը մեկ ամիս հետո պետք է զորացրվեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ