27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի նախագահը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ […]

Ադրբեջանի գրաված ամենակարևոր բարձունքը մեկն է. գեներալ Մանվելը մանրամասնեց /վիդեո/

«Հայ ժողովուրդը մի պահ կանգնելով անգամ Թուրքիային վախեցրեց, ու դրա համար Թուրքիայից զորակոչ էին անում ու բերում Ադրբեջան»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Հարցին՝ գուցե դա էր պատճառը, որ երբ Ադրբեջանը զգաց, որ 18 տերեկան զինվորը, Երկրապահը, հայ ժողովուրդը մեկ բռունցք են, ու այդ ժամանակ Ադրբեջանը գնաց Ռուսաստան, այն էլ գխիկոր […]

Ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով.ԼՂՀ նախագահը՝ գեներալ Մանվելին

ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է Արցախից: Նրա հետ վերադարձել են նաև մոտ տասը հազար երկրապահները: «Երկրապահը աշխարհի մեծագույն արժեքը համարել է հայրենիքը ու թողնելով կենցաղային խնդիրներն ու հոգսերը նետվել հայրենիքի պաշտպանությանը նվիրելու: Ես շատ ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով»,-ճանապարհելով երկրապահներին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Պատերազմը կավարտվի միայն Բաքվի կամ Երեւանի կատարյալ ջախջախման դեպքում /վիդեո/

«Որքան ուզում ես զինադադար կնքիր, մեկ է, մինչև Բաքուն կամ Երևանը չտապալվեն, հակամարտությունը չի լուծվելու: Բայց եթե Երևանի տապալմամբ նոր ցեղասպանություն է լինելու, ապա Բաքվի տապալմամբ նոր, անկախ պետություններ են ստեղծվելու՝ Թալիշստան, Լեզգիստան և այլն»,-այսօր՝ մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, Վովա Վարդանովը: մանրամասները՝ տեսանյութում:

Պատերազմ կլինի,թե՞…/վիդեո/

«Նախկին ազատամարտիկներս կանգնեցինք զինվորների կողքին և ամեն բան նորմալ ընթացք ունեցավ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց 1 ու կես ամիս առաջնագծում գտնված սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Աճեմյանը չի կարող ասել՝ պատերազմ կլինի, թե ոչ, բայց վստահ է, որ մենք միշտ հաղթելու ենք: Մանրամասները՝ տեսանյութում:

«Արցախփոստ»-ը նոր նամականիշեր է թողարկել /ֆոտո/

«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր: Այդ մասին «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է «Արցախպրես»-ին: Վերջինս նշել է, որ արդեն թողարկվել են Արցախի հերոսներ` Աշոտ Ղուլյանին (Բեկոր) և Յուրա Պողոսյանին նվիրված դրոշմանիշեր, իսկ այս տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին նվիրված դրոշմանիշերը: […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական թվիթերյան էջը: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր արել, որում ասվում էր. «Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ապրիլի 2-5 մարտական գործողությունների […]

Գեներալ Մանվելը՝ Սամվել Բաբայանի վերադարձի մասին/վիդեո/

ԵԿՄ անդամները գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ 1 ամիս և 22 օր Արցախում էին: Երեկ նրանք վերադարձան առաջնագծից: Գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե  ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյո՞ք սա նշանակում է, որ մոտ ժամանակներս ռազմական լուրջ գործողություններ են ծավալվելու, որոնց Հայաստանն արդեն պատրաստվում է, գեներալը պատասխանեց. «Էսօրվա մեր […]

Քաղաքացիական դիտորդական խումբը կմեկնի Թալիշ

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգելի պարոն Նախարար, Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն, դրանից մեկ օր առաջ, ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված