06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Արցախփոստ»-ը նոր նամականիշեր է թողարկել /ֆոտո/

«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր:

Այդ մասին «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է «Արցախպրես»-ին:

Վերջինս նշել է, որ արդեն թողարկվել են Արցախի հերոսներ` Աշոտ Ղուլյանին (Բեկոր) և Յուրա Պողոսյանին նվիրված դրոշմանիշեր, իսկ այս տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին նվիրված դրոշմանիշերը:

Տնօրենի հաղորդմամբ` «Արցախփոստ»-ն ի տարբերություն աշխարհի մյուս չճանաչված պետությունների փոստային ծառայությունների, մշտապես մասնակցում է Եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի` ՊոստԵվրոպայի «Եվրոպա» նամականիշերի ամենամյա մրցույթին:

Յուրաքանչյուր տարի նամականիշի համար ընտրվում է մեկ ընդհանուր թեմա և անց է կացվում թողարկված նամականիշերի մրցույթ:

Գ. Գրիգորյանի խոսքով` «Եվրոպա-2016»-ի` Մտածիր ինչպես կանաչները» թեմայով նամականիշի մրցույթին «Արցախփոստ»-ն արդեն ներկայացրել է երկու նամականիշ` մեկն ընդհանուր թեմայի շուրջ, մյուսն` արցախյան:

Բացի այդ ընկերությունն ամեն տարի թողարկում է Արցախի ֆլորան և ֆաունան, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված կենդանիները ներկայացնող դրոշմանիշեր: Այս տարի այդ թեմայով դրոշմանիշերն արդեն թողարկվել են: Գործադիր տնօրենի հավաստմամբ «Արցախփոստ»-ի նամականիշերը աշխարհի շատ երկրներում մեծ պահանջարկ են վայելում և մշտապես արժանանում են միջազգային ֆիլատելիստական կազմակերպությունների բարձր գնահատականներին:

13282119_560259397501062_2073518877_n

13293034_560259400834395_992661403_n

evropa

stamp

stamp1

stamp2

stamp3

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ