27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Բաքուն սպառնում է լրագրողներին

Ադրբեջանը կարող էր մրցանակ ստանալ մամուլի ազատությունը ճնշելու համար: Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի ընթացքում, երբ պետք էր համերաշխություն և ըմբռնում դրսևորել, լրագրողները ստիպված էին պայքարելու ճնշումների դեմ: Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Էմին Միլլիին կառավարությունը նույնիսկ բացեիբաց սպառնաց, քանի որ նա անցած շաբաթների ընթացքում բազմիցս քննադատել էր Բաքվի քաղաքական իշխանությանը և Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացմանը: […]

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության  հետ կապերի բաժինը: 26.06.2015թ.՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ […]

Ադրբեջանի բանակն ունի զոհեր եւ վիրավորներ.թեժ իրավիճակ սահմանագծին

Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի  նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, […]

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ ԵԽ-ից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հնարավոր է` Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից: Իսկ նման կեցվածքի պատճառ է դարձել Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուների գործունեությունը» վերնագրով հունիսի 23-ին ընդունած խիստ քննադատական բանաձեւը: Մամեդովը Twitter-ի իր էջում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել ԵԽ-ից:  «Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի […]

Ալիեւի լոնդոնյան շքեղ առանձնատունը /ֆոտո, վիդեո/

occrp.org-ը` Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի կայքը, ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող Լոնդոնյան շքեղ առանձնատունը, որն արժե 25 մլն դոլար: Այն գտնվում է Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում: Համաձայն կազմակերպության տվյալների` առանձնատունը գնվել է 1998 թվականին, երբ Ալիևն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահն էր: Այն պատկանում է Beckforth Services Limited-ին, որն […]

Ոտքի տակ

Այն, ինչ նախատեսել էր պաշտոնական Բաքուն` Եվրոպական խաղերի միջոցով լուծել սեփական խնդիրները, ձախողվեց ի սկզբանե, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` ամենաբարձր մակարդակով հարեւան երկրում հայտարարվում էր Եվրոպական խաղերին Ադրբեջանի խնդիրները աշխարհին ներկայացնելու անհրաժեշտության եւ նախապատրաստության մասին: Ըստ էության Բաքվում 2 խնդիր էին ցանկանում լուծել` 2-ն էլ տապալվեց. ներկայացնել Ադրբեջանի խնդիրներն աշխարհին եւ հակահայկական […]

Բաքվում ավստրիացի մարզիկներին վրաերթի են ենթարկել /վիդեո/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Բաքվի օլիմպիական ավանի տարածքում ավտոբուսը վրաերթի ենթարկում ավստրիացի մարզիկներին: Հունիսի 11-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել էր 3 մարզիկ, որոնց տեղափոխել էին հիվանդանոց, հայտնում է Sputnik.az-ը:  

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվական քարոզչաալիքն է բարձրացրել ս.թ. մայիսի 27-29-ը Խորվաթիայի Ռովին քաղաքում տեղի ունեցած՝ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի100-րդ նստաշրջանի կապակցությամբ՝ կայացված որոշումները ներկայացնելովմտացածին և կամայական մեկնաբանություններով: Դեռևս 2014թ. աշնանը Սամարղանդում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի ԶՀԿ ԳԽ99-րդ նստաշրջանում Ադրբեջանը հանդես էր եկել կազմակերպությաննպատակներին հակասող քաղաքականացված բանաձևի նախագծով, որն առանցքննարկվելու հանվել էր օրակարգից՝ հայկական պատվիրակության ձանքերով […]

Ալիեւի դուստրը պաշտոնապես ամուսնալուծվում է մեծահարուստ ամուսնուց /ֆոտո/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը` Լեյլա Ալիեւան պաշտոնապես հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց` մեծահարուստ երգիչ, Ռուսաստանում գործող Crocus Group ընկերության փոխտնօրեն Էմին Ագալարովից, հայտնում է Gazeta.ru-ն: Այդ մասին Ալիեւան գրել է Ինստագրամի իր էջում. «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ Էմինի հետ իմ ամուսնությունը վերջին տարիներին ձեւական բնույթ էր կրում: Մենք վաղուց տարբեր քաղաքներում […]

Վաշինգտոնը շնորհավորել է Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել, որում անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրին: Նա հայտնել է, որ Վաշինգտոնը եւս ուղիներ է փնտրում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար, հայտնում է РИА Новости–ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված