13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող […]

Հրատապ. Հակառակորդն առաջին անգամ տանկից է կրակ բացել. ունենք զոհ

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավայինուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Այս մասին հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, […]

Պահեստազորի սպան համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Ադրբեջանը հիստերիայի մեջ է․ ռուսական լրատվամիջոցը Ադրբեջանը ներկայացրել է առանց Ղարաբաղի /վիդեո/

Ռուսական Lifenews հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստել, որը նվիրված է եղել Ռուսաստանից բացի այլ երկրներից գազ գնելու թուրքական այլընտրանքները։ Հաղորդումը խիստ զայրացրել է Ադրբեջանին, ինչի պատճառը ռեպորտաժում ցուցադրված Ադրբեջանի քարտեզն է եղել: Ռուսական լրատվամիջոցը Ադրբեջանի քարտեզը, բնականաբար, ներկայացրել է առանց Արցախի Հանրապետության։ Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես իբրեւ սադրանք են ներկայացրել ու շտապել են հիշեցնել, որ Lifenews հեռուստաընկերության […]

Առաջնագծում ադրբեջանական ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել

Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են: Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այս մասին դեռ լռում են: Հիշեցնենք, որ երեկ՝  դեկտեմբերի 3-ի լույս 4-ի […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահականը:

Հայտարարությունն ապտակ էր Ադրբեջանի իշխանություններին /վիդեո/

ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությունը ապտակ էր Ադրբեջանի իշխանություններին  և նրանց քաղաքականությանը: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակը մանրամասնեց. Խոսնակը հավելեց նաև, որ հայկական կողմն ընդունել է ԵԱՀԿ միջնորդների առաջարկը: Շարմազանովի փոխանցմամբ՝ հայկական կողմն էլ գտնում է, որ միակ ընդունելի ձևաչափը բանակցություններով առաջ ընթանալն է: «Թե ադրբեջանական կողմն ինչ կասի, դա արդեն Ալիևը և իր գործընկերները թող պատասխանեն: Խնդիրը […]

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էլմար Մամեդյարովի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեր Անդրյուի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա կարգավիճակը ու Հայաստանի և […]

Կխոսեն ԼՂ հիմնախնդրից․ Դավութօղլուն մեկնում է Բաքու

Թուրքիայի վարչապետ  Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Թուրքական «turkiyegazetesi» լրատվակայքը, հղում  անելով Թուրքիայի կառավարության մամուլի կենտրոնի արած հայտարարությանը, նշում է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Նշյալ հանդիպումների ժամանակ կողմերը խոսելու են  ղարաբաղյան հիմնախնդրի և թուրք-ադրբեջանական հարաբերություններում […]

Դիտարկում է անցկացվել

Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ  Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի