09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել ենադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ադրբեջանական զինուժիկողմից շփման գծում ձեռնարկվող սադրանքների, ինչպես նաև Արցախին տրամադրվող ամերիկյանմարդասիրական օգնության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը:

Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել մի խումբ տարածաշրջանային փորձագետների հետ։Իր խոսքում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի անկախ պետականաշինության գործընթացը, տնտեսական իրավիճակը և զարգացման հեռանկարները: Պատասխանելով փորձագետների հարցերին՝ Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ առջև ծառացած մարտահրավերներին՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին:

ԼՂՀ արտգործնախարարի այցը Վաշինգտոն եզրափակվել է նույն օրն երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցել են դիվանագետներ, ամերիկահայկառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, հոգևորականներ, լրագրողներ:

Ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Իր ելույթում Կարեն Միրզոյանը շնորհակալությունէ հայտնել ջերմ ընդունելության և Արցախին ցուցաբերվող աջակցության համար և ընդգծել ազգայինհավաքական միասնականության կարևորությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանկարգավորման հարցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ