19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անհնար է սահմանափակել ժողովրդի` իր ապագան ինքնուրույն որոշելու ձգտումը. Կ. Միրզոյան

Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն ՄիրզոյանըՎաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբիհամանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը, Հայդատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերիպատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր,հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղկարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաև ԱՄՆ-իկողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Նույն օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախությանտարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբիհամանախագահների հովանու ներքո Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի,ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմականպատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի օրհնության աղոթքով, մասնակցել են ամերիկահայ կառույցների ևհամայնքային շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, կոնգրեսականների գրասենյակներիաշխատակիցներ, փորձագետներ և լրագրողներ:

Ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ, այդ թվումՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ԱՄՆ Կոնգրեսիհայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Ռոբերտ Դոլդը, կոնգրեսական Ադամ Շիֆը ևուրիշներ: Կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանանկախությանն ու ժողովրդավարական զարգացմանը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու ուշադրության կենտրոնում պահել Արցախին առնչվող հարցերը: Ելույթ ունեցողները նաև շեշտել են ԼեռնայինՂարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված անհապաղ քայլերիձեռնարկման անհրաժեշտությունը:

Միջոցառման մասնակիցներին նաև ողջունել և իր խոսքն է ուղղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ընդգծելով, որ Արցախի ժողովրդի անցած ուղին վկայում է, թե անհնար է սահմանափակել ժողովրդի ձգտումնինքնուրույն որոշելու իր ապագան և ճակատագիրը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներինԼՂՀ-ին վերաբերող հարցերում ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանգործընթացի ներկայիս փուլին, ներկայացրել Ադրբեջանի սադրիչ քաղաքականության արդյունքում շփման գծումստեղծված իրավիճակը:

Նախարարն ընդգծել է, որ ներկայումս ԼՂՀ կայացած պետություն է՝ պետականության բոլոր ատրիբուտներով ևինստիտուտներով, սեփական Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և զարգացողտնտեսությամբ: Արցախը նաև հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում, որընպաստում է կայունությանն ու խաղաղությանը: Անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ապացուցել է, որհանդիսանում է վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր միջազգային հանրության համար ևհետևողական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված իր գործողություններում:

Ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգայինհանրությունն ընդունի իրողությունը և ճանաչի ազատ և ժողովրդավարական Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ