24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրատապ. Հակառակորդն առաջին անգամ տանկից է կրակ բացել. ունենք զոհ

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավայինուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Այս մասին հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 /101 արկ/, 82 /193 արկ/, 120 /35 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /27 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /17 արկ/ ևհրասայլ /5 արկ/:

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակվածկրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենայինվիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդիապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրությանհետևանքները լինելու են ծանր ու անդառնալի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ