Ստեփանակերտում զարմացած են /վիդեո/
Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Բակո Սահակյանի՝ Արմենիա հեռուստաընկերության Բանաձև հաղորդմանը:
Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Բակո Սահակյանի՝ Արմենիա հեռուստաընկերության Բանաձև հաղորդմանը:
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: […]
Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային […]
Վառոդի հոտը հասել է Բեռն: Երկու նախագահները Շվեյցարիա են գնում որոշակի «տնային նախապատրաստությամբ». Ալիևը՝ դիվերսիոն անհաջող գործողությունների «բեռով», Սարգսյանը’ ՊՆ-ում երեկ անցկացրած խորհրդակցության վճռականությամբ: Ըստ այդմ՝ Բեռնը կարող է կանխել լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, սակայն, բովանդակային առումով՝ հազիվ թե էական որևէ առաջընթաց գրանցի կարգավորման գործընթացում:
«Ամեն տարի, նախագահների հանդիպումների ժամանակ սահմանային լարվածություն է լինում: Որովհետև Ալիևի հերը մեր այսօրվա նախագահին, որը այն ժամանակ պաշտօանության նախարար էր պարտվել է ու հիմա Ալիևը չի կարում մեր նախագահի աչքերի մեջ նայի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալը ընդգծում է, որ ադրբեջանցին միշտ օգտագործում է իր մշտական թուրքական «ход»-ը.« […]
Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է […]
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը […]
Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների […]
«ԱՄՆ պետդեպի առաջարկը վաղը Բեռնում տեղի ունենալիք նախագահների հանդիպման նախօրյակին հենց այնպես չարվեց»,-ասաց բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով սահմանին տեղադրվելիք միջադեպերը, կրակոցները ֆիքսող զգայուն սարքերի մասին առաջարկը: Դա դեղին քարտ էր Ադրբեջանին, ընդ որում՝ ամերիկյան կողմը լավ է հասկանում, որ Ադրբեջանը չի համաձայնելու դրան, սակայն դա տակտիկական խոդ է՝ Ադրբեջանին Ռուսաստանից պոկելու, հասկացնելու, որ Լավրովի ծրագիրը […]
Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի` մարտադաշտում թողած զինատեսակները: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։






























